Նախագահ Սարգսյանի այցը Մեծ Բրիտանիա երկու երկրների հարաբերությունների տեսանկյունից որևէ նշանակություն չուներ: Այն ընդգծված PR ակցիա էր, որըմտահղացման տեսանկյունից փայլուն էր, հնչեցված ուղերձների առումով` ոչ այնքան: Դրված խնդիրը պարզ էր` հայ-թուրքական և ղարաբաղյան հիմնահարցերի շրջանակներումՀայաստանի մոտեցումները հասցնել միջազգային հանրությանը հատկապես Լոնդոնից ու հատկապես ՙՉեթթըմ հաուսից՚` Բրիտանիայի միջազգային հարաբերություններիթագավորական հեղինակավոր ինստիտուտից: Նախագահ Սարգսյանին անհրաժեշտ էր, որպեսզի այդ ուղերձները չընկալվեն որպես ներքին սպառման համար նախատեսված ևոր դրանք հնչեն մի երկրից, որը ստրատեգիական շահեր ունի թե’ Թուրքիայում, թե’ Ադրբեջանում: Պատահական չէ, որ ՙՉեթթըմ հաուսում՚ հնչեցրած նրա ելույթը ամբողջությամբվերաբերում էր միայն հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմաներին:
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին ուղղված օդային ուղերձը այս ակցիայի բաղկացուցիչ մասն էր կազմում: Այն շետադրում ու միջազգային հանրության առջև ընդգծումէր երկու արձանագրությունների վավերացման հարցում Թուրքիայի կողմից դրսևորվող ՙխոսքի և գործի՚ հակասման քաղաքական ուղեգիծը: Իսկ արձանագրությունները ՀՀ ԱԺուղարկելու և վավերացման գործընթացն սկսելու մասին Լոնդոնից արված հայտարարությունը փորձ էր թուրքական այս կեցվածքին հակադրելու ստանձնածպարտավորությունները կատարելու հարցում Հայաստանի դրսևորած հետևողականությունը, պատրաստակամությունը և պատասխանատվությունը: Դրանով ՀՀ նախագահնանուղղակի հաստատեց, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, որպես այդպիսին, այլևս օրակարգային չէ այսինքն որ դրա ավերակների վրա քաղաքական դիվիդենտներշահելու քարոզչական-դիվանագիտական կոշտ մրցավազք է մեկնարկում:
Սակայն որքան էլ հասկանալի էին Նախագահի հղած այս ուղերձների տակ թաքնված հեռահար նպատակները, այնուամենայնիվ, դրանք հստակ չարտացոլեցին կամչհիմնավորեցին դրանց էֆեկտիվությունը: Այսինքն պարզ չդարձավ, արդյո՞ք ՀՀ իշխանությունները հաշվարկել էին, թե ինչքանով է հասկանալի այն մոտիվացիան, որովառաջնորդվում է Հայաստանը և թե հատկապես ի՞նչ ակնկալիքներ ունի ուղերձների հասցեատերերից ու միջազգային հանրությունից: Ահա այս հարցում է, որ օդից կախվածհարցականներն այդպես էլ իրենց պատասխանները չստացան, եթե, իհարկե, նորերը չավելացրին:
Ենթատեքստեր
Նախագահի Լոնդոնյան այցը և Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթը երեք հիմնական ուղերձ էր պարունակում:
1. ՙՉեթթըմ Հաուս՚-ի այս հանդիպումից անմիջապես հետո ես պատրաստվում եմ հրահանգել իմ աշխատակիցներին Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվածարձանագրություններն ուղարկել Ազգային Ժողով` վավերացման գործընթացն սկսելու համար՚,-իր ելույթում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Ինչպես նշեցինք, դա, ըստ ՀՀիշխանությունների, նշանակում է, որ Հայաստանը հավատարիմ է մնում արձանագրությունները վավերացնելու իր ստանձնած պարտավորությանը: Այս հայտարարությանհիմնական էֆեկտը պետք է լիներ այն, որ ավելի առարկայաբար ներկայացներ Հայաստանի կեցվածքը, ցույց տար, որ իսկապես, Հայաստանը կոնկրետ քայլեր է կատարումարձանագրությունների վավերացման հարցում` ի տարբերություն Թուրքիայի, որը չի շտապում տեղից շարժվել: Սակայն արձանագրությունները խորհրդարան ուղարկելու այսորոշումը ընդամենը տեխնիկական ընթացակարգի ապահովում է: Այն բացարձակապես չի երաշխավորում, որ դրանք խորհրդարան ուղերկելուց հետո անմիջապեսներկայացվելու են քննարկման և անմիջապես էլ ընդունվելու են: Ավելին. եթե համեմատության մեջ դնենք Հայաստանում և Թուրքիայում արձանագրությունների վավերացմաննուղղված զուտ ընթացակարգային իրողությունները, ապա նույնիսկ ստացվում է, որ Թուրքիան շատ ավելի առաջ է անցել Հայաստանից: Արձանագրությունները Մեջլիս եններկայացվել 2009թ. նոյեմբերին, դրանք անգամ քննարկվել են համապատասխան հանձնաժողովում, որի ընթացքում, ինչպես հայտնի է, արտգործնախարար ԱհմեդԴավութօղլուն բացահայտեց արձանագրությունների տակ թաքնված Անկարայի հիմնական ձեռքբերումները և Հայաստանին ներկայացվող նախապայմանները:
Այս իմաստով ՀՀ նախագահի` արձանագրությունները խորհրդարան ուղարկելու մասին Լոնդոնից արված ցուցադրական հրահանգը որևէ գործնական նշանակություն չունի ևդա շատ լավ հականում են նաև Անկարայում, Վաշինգտոնում և Բրյուսելում: Դա է պատճառը, որ նախագահի այդ հրահանգը սպասված էյֆորիան չառաջացրեց, այն անգամ լուրջքննարկման առարկա չդարձավ, դրա կապակցությամբ լավատեսական որևէ հայտարարություն չհնչեց:
- ՙՎերահաստատում եմ, որ որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ, բացառում եմ Թուրքիայի կողմից արձանագրությունները,պայմանավորվածության համաձայն առանց նախապայմանների վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը՚: Այսուղերձը երկու ենթատեքստ ունի: Նախ` Հայաստանը չի վավերացնելու արձանագրությունները, քանի դեռ Թուրքիան չի վավերացրել այն, երկրորդ` նախագահը, ըստէության, երաշխավորեց, որ եթե նախապայմաններ չլինեն, արձանագրություններն անպայման վավերացվելու են:
Այս երկու ենթաուղերձներն էլ չափազանց խոցելի են: Նախ` հայտարարությունը, թե Հայաստանը առաջինը չի վավերացնելու արձանագրությունները, ուղղակի հակասությանմեջ է մտնում նախորդ ուղերձի հիմնական շեշտադրումների հետ: Հարց է առաջանում` ինչու՞ է նախագահը բարձրաձայնում արձանագրությունները խորհրդարան ուղարկելու իրհրահանգը, եթե, միևնույնն է, քաղաքական կողմնորոշումն այն է, որ դրանք չեն վավերացվելու, մինչև նույնը չանի Թուրքիան: Որքանո՞վ է այսքանից հետո համոզիչ հնչում, որՀայաստանը կատարում է իր պարտավորությունը վավերացման հարցում: Երկրորդ` ըստ էության, հանրապետության նախագահը Խորհրդարանի փոխարեն և նրա անունիցերաշխավորեց արձանագրությունների վավերացումը թուրքական նախապայմանների վերացման դեպքում: Դիվանագիտական-քաղաքական պրակտիկայում սա եզակիդրսևորում է, երբ ժողովրդավարական երկրի նախագահը ինչ-որ խոստում կարող է տալ իշխանության օրենսդիր մարմնի փոխարեն, որքան էլ նա լինի քաղաքականմեծամասնության ղեկավարը: Խնդիրն այն է, որ մեր օրենսդրությամբ խորհրդարանի պատգամավորները որոշումներ կայացնելիս առաջնորդվում են ազատ կամարտահայտմանսկզբունքով: Համենայնդեպս դա գրված է երկրի հիմնական օրենքում և սկզբունք է հանդիսանում իրեն հարգող և ժողովրդավարության իրական ուղղով ընթացող երկրներում: Եթեայս հայտարարությունն աներ խորհրդարանում հանրապետական խմբակցության ղեկավարը, գուցե ինչ-որ տեղ հասկանալի կլիներ: Նախագահի պարագայում խնդիրըտեղափոխվում է իշխանությունների տարանջատվածության, փոխազդեցության և հակակշռման ինստիտուտների հարթություն: Միջազգային հանրությունն առաջին հերթինելնում է հենց այս սկզբունքից և նախագահ Սարգսյանի պնդումը կարող է ընդունվել որպես խորհրդարանի վրա ազդելու կլասիկ դրսևորում: Գուցե դրսում դրան մատներիարանքով նայեն` արձանագրությունների վավերացման գործըթնացին չխոչընդոտելու համար: Սակայն այսպես թե այնպես, դա կարող է հարվածել երկրի հեղինակությանը և, գցելվարկը` իբրև իրական ժողվրդավարություն կերտելու հարցում Հայաստանի ցուցաբերած անկեղծության ու նվիրվածության չափանիշ:
Սակայն դրանից բացի այս ուղերձը խոցելի է նաև զուտ դիվանագիտական-քաղաքական նկատառումներով: Ի սկզբանե երաշխավորելով ԱԺ-ում արձանագրություններիվավերացումը` Հայաստանն ավտոմատ կերպով սահմանափակում է մանևրելու իր հնարավորությունները: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը 2009թ. դեկտեմբերին,այսինքն երբ դեռ չկար ՀՀ ՍԴ-ի կայացրած հայտնի որոշումը արձանագրությունների տեքստերի մեկնաբանությամբ, և Թուրքիան չուներ այդ որոշմամբ արձանագրությունների վավերացումը ձգձգելու որևէ հիմք, ասում էր. ՙՄենք գտնվում ենք, ժողովրդավարական խորհրդարանական համակարգի մեջ և իհարկե չենք կարող խորհրդարանի վրա ճնշումգործադրել…՚: Վարչապետն իր կարծիքը չի փոխել նաև հիմա: Փետրվարի սկզբին, TRT 1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա նշում է. ՙԱպրիլ ամիսը մոտենում է:Մենք իրենց (նկատի ունի Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային-հեղ.) ասել ենք. ինչպես որ դուք խորհրդարան ունեք, այդպես էլ մենք ունենք: Մեր խորհրդարանն ինչպիսիորոշում ընդունի, մենք էլ ըստ այդմ կգործենք՚: ՙԱրդարություն և Բարգավաճում՚ կուսակցությունը ևս թուրքական Մեջլիսում մեծամասնություն է կազմում: Սակայն այս ողջընթացքում Էրդողանը փորձ չարեց խորհրարանում արձանագրություններն անպայման վավերացվելու մասին ակնարկ անգամ անել` այդ հարցում Անկարայի շահագրգռությունըցուցադրելու համար:
ՀՀ նախագահի դիրքորոշման այս հրապարակայնացումն ավելի անհասկանալի է դառնում միջազգային պայմանագրերի ստորագրման, ընդունման մասին օրենսդրության մեջփոփոխություններ կատարելու նախաձեռնության ֆոնին: Կառավարության հավանությանն արժանացած այդ փոփոխությունը բոլոր հնարավորություններն ստեղծում էցանկացած պարագայում ստորագրված պայմանագրերից Հայաստանի հրաժարումն ապահովելու համար: Ձեռքի տակ ստեղծելով այսպիսի գործիք` բոլորովին անիմաստ էդառնում արձանագրությունների վավերացման խոստումներ տալը, որը ակնհայորեն սահմանափակում է Երևանի հնարավորությունները մղվող դիվանագիտական պայքարում:
- ՙԲայց եթե հաստատվեն մեր կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է, և ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա ստիպված ենք լինելուդադարեցնել այս գործընթացը՚,-իր ելույթում նշում է նախագահ Սարգսյանը: Այսպիսով Երևանը փորձում է գնդակը կրկին տեղափոխել Անկարայի ՙկիսադաշտ՚ ևձերբազատվել արձանագրությունների վավերացման պրոցեսի հնարավոր ձախողման համար պատասխանատվությունից: Սակայն այստեղ խնդիրը միայն գործընթացըդադարեցնելու ՙսպառնալիքը՚ չէ, որքան էլ այն կոշտ հնչի: Այլ այն, թե ինչպես է Երևանը դա պատրաստվում անել: Ուշադրություն դարձնենք. այս երկընտրանքնառաջարկելով Թուրքիային` Հայաստանը, փաստորեն, արձանագրությունները վավերացնելու հարցում կրկին վերջնաժամկետներ չի սահմանում: Այսինքն չի բացահայտում,թե ի՞նչ նկատի ունի Թուրքիայի կողմից ՙժամանակ ձգձգելու՚ հարցում կասկածները հաստատվելու’ մասին խոսելիս կամ ե՞րբ և ինչպե՞ս է համոզվելու, որ Անկարան իսկապեսժամանակ է ձգում և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակ չունի: Ակնհայտ է, որ այս իմաստով քաղաքական դիրքորոշումը չի փոխվել:Հոկտեմբերի 10-ին, արձանագրությունների ստորագրման օրը ՀՀ նախագահը ժողովրդին ուղղված իր ուղերձում ասում էր. ՙԵթե Թուրքիան խելամիտ ժամկետներումչվավերացնի այս արձանագրությունները և դրանից հետո սահմանված ժամկետում չկատարի դրանց բոլոր դրույթները կամ դրանք խախտի հետագայում, ապա Հայաստաննառանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր՚: Թվում է, թե պահպանելով ՙողջամիտ ժամկետների՚ ռեժիմը, Հայաստանըորոշակի ճկունություն է հանդես բերում: Սակայն որքան ձգվում է այդ անորոշումթյունը, այնքան արձանագրությունները և դրանց չվավերացման խնդիրը շահարկմանառարկա են դառնում և այդքան ժամանակ Թուրքիան ԼՂ հարցին միջամտելու հնարավորություն է ունենում:
Մտավախություններ
ՙՈղջամիտ ժամկետների՚ ձգձգումը չի բխում Հայաստանի շահերից, որովհետև դա ենթադրում է նույնքան ողջամիտ ժամկետներում հայ-թուրքական հաշտեցման ևղարաբաղյան հիմնահարցի փոխշաղկապվածության շարունակում: Վարչապետ Էրդողանը TRT1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ակնարկում է ապրիլըմոտենալու մասին: Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն, ԱՄՆ Կոնգրեսում Հայցող ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ներկայացումը նկատիունենալով, օրերս հայտարարեց. ՙԻնչու՞ է այս հարցը օրակարգ մտնում հիմա: Թող մեզանից արձանագրությունների վավերացում չսպասեն` որպես ճնշման միջոց օգտագործելովապրիլի 24-ը: Այս գործընթացը կարող է փակուղու առաջ կանգնեցնել ԱՄՆ-ի հետ մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի մերձեցմանգործընթացը, որը մենք այս մակարդակին ենք հասցրել մեծ ջանքերի գնով՚: Այսինքն Ակարան անուղղկիորեն ԱՄՆ-ում ապրիլի 24-ին ընդառաջ ծավալվող գործընթացներնընկալում է որպես արձանագրությունների վավերացման վերջնաժամկետ և ձգտում է կոշտ դիրքորոշում ցուցաբերով ապահովագրել իրեն սաստկացող ճնշումներից: Երևանը,իբրև վերջնաժամկետ, կարող է ավելի բաց տեքստով խոսել ապրիլի մասին: Հակառակ պարագայում ՙողջամիտ ժամկետները՚ կարող են անվերջ երկարաձվել:
Չի բացառվում, սակայն, որ Երևանում դադրել են մեծ հույսեր կապել ԱՄՆ-ի նախագահի կողմից իր ապրիլքսանչորսյան ուղերձում ՙՀայոց ցեղասպանություն՚ եզրնօգտագործելու և դրա հետևանքների հետ` ելնելով հենց Թուրքիայի արտգործնախարարի այս չափազանց կոշտ ու բաց տեքստով արված պնդումներից: Եվ Երևանն իսկապեսայդպես կարծելու լուրջ պատճառներ ունի: Թուրքիան դեռևս չի օգտագործել Օբամայի կողմից Ցեղասպանություն եզրն արտաբերելը և Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչմանբանաձևի ընթացքը կասեցնելու ամենակարևոր գործիքներից մեկը` արձանագրությունները Մեջլիսի քննարկմանը ներկայացնելը: Թուրքական կառավարությունը դա կարող էանել ցանկացած պահի, ինչը, սակայն, չի երաշխավորում, թե այդ արձանագրությունները կվավերացվեն: Չի կարելի բացառել, որ Մեջլիսում քննարկումները կսկսվեն կամԿոնգրեսում հարցի քննարկման հետ միաժամանակ, կամ հենց ապրիլի 24-ի նախօրյակին, ինչից օգտվելով, նախագահ Օբաման զերծ կմնա Անկարայի հետ հարաբերություններնակնհայտորեն փչացնող այդ եզրն օգտագործելուց` պատճառաբանելով մեջլիսում սկսված քննարկումները և հայ-թուրքական հաշտեցման գործընթացին չխոչընդոտելուանհրաժեշտությունը: Այսինքն այսպես թե այնպես, Թուրքիան մանևրելու ռեսուրսներ դեռ ունի, ինչը հենց Հայաստանի կողմից վերջնաժամկետներ ներկայացնելուց խուսափելուհետևանք է: Լոնդոնը կարող էր այս հարցերում հստակություն մտցնելու լավ հարթակ ու ամբիոն լինել, սակայն չեղավ:
Գևորգ Դարբինյան
