Մեր մասին | Գովազդ | Գործընկերներ | RSS լրահոս | Կապ |

Թուրքիայում քրդական PKK-ի դեմ սկսվում են ռազմական գործողություններ

Հրապարակող` admin on Feb 17th, 2010 and filed under Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

o4Թուրքիայի լավագույն հինգ բրիգադներից մեկը՝ Թունջելիի (Դերսիմ) 4-րդ բրիգադի հատուկ նշանակության զորքերը լայնածավալ գործողություններ են սկսել նահանգի քրդերի դեմ: Գործողությունները սկսելու համար հիմք են ծառայել հետախուզությունից ստացած տվյալները, թե PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլահ Օջալանի ձերբակալման 11-րդ տարելիցի կապակցությամբ PKK-ն իրականացնելու է ահաբեկչական գործողություններ:

Թունջելիում PKK-ի դեմ 2010 թվականին առաջին ռազմական գործողությունն է սկսվում, որին մասնակցում են միայն պրոֆեսիոնալ զինվորականներ:

Ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ գործողությունների ընթացքում հայտնաբերվել են PKK-ի զինյալների թաքստոցներ, որտեղից վերջիններս հասցրել են հեռանալ: 4-րդ բրիգադի հատուկ նշանակության զորքերի մի մասը դուրս է եկել Թունջելիի սահմաններից եւ անցել տեղազննության Բինգյոլի, Էլազըղի եւ Մուշի նահանգներում:

Նախատեսվում է, որ մարտ ամսից PKK-ի դեմ ռազմական գործողությունների աշխարհագրությունը կընդլայնվի:

Նշենք, որ Թունջելին` նախկին Դերսիմը համարվում է քրդական դիմակայության հայտնի օջախներից մեկը: Հենց Դերսիմում էր, որ թուրքական իշխանությունները 1937-ին արյան մեջ խեղդեցին քրդական ապստամբությունը: Տարբեր տվյալներով Դերսիմում թուրքական իշխանությունները կոտորել են մինչեւ 100 հազար հոգու, այդ թվում եւ Ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայերի:

Թուրքիայում մինչեւ հիմա քննարկվում է 1993-ին Թունջելիում PKK-ի կողմից 33 թուրք զինվորականների սպանությունը, ինչպես նաեւ դրանից երկու ամիս անց եւս 9 թուրք զինվորականների սպանությունները նույն շրջանում:

2009-ի դեկտեմբերի սկզբին Թուրքիայի Թոքաթ նահանգի Ռեշիդիեյում 7 թուրք զինվորականների սպանությունը իրենց վրա էին վերցրել PKK-ի Թունջելիի պատասխանատուները:

news.am

Մեկնաբանելու համար պետք է մուտք գործեք Մուտք

Գովազդ

Log in / WpAdvanced NewsPaper premium wordpress templates Shared by Gabfire Themes