Մեր մասին | Գովազդ | Գործընկերներ | RSS լրահոս | Կապ |

Դավութօղլու. Մեր տարածաշրջանում չպետք է կրկնվեն ողբերգություններ

Հրապարակող` admin on Feb 17th, 2010 and filed under Տարածաշրջան. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

o3«Մեր տարածաշրջանում չպետք է կրկնվեն ողբերգությունները, բախումները: Մենք ցանկանում ենք, որ Մերձավոր Արևելքը դառնա այնպիսի տարածաշրջան, որը զարգանում է տնտեսական համագործակցության շնորհիվ, և որտեղ մշակույթների ու էթնիկ խմբավորումների միջև տեղ է գտնում քաղաքական երկխոսությունը», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն` Իրան կատարած այցի ընթացքում այդ երկրի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ հանդիպումից հետո:

Ինչպես հաղորդում է TRT-Russian-ը, Թեհրան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին և իր իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթթաքիին:

Դավութօղլուի և Մոթթաքիի համատեղ մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձ է կատարվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանը, որով Թուրքիան պատրաստակամություն է հայտնում «միջուկային վառելիքի փոխանակման հարցում հանդես գալ որպես միջնորդ»:

Aysor.am

Մեկնաբանելու համար պետք է մուտք գործեք Մուտք

Գովազդ

Log in / WpAdvanced NewsPaper premium wordpress templates Shared by Gabfire Themes