Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թեհրանում հանդիպել է իր գործընկեր Մանուչեր Մոթաքիի հետ։ Երկու նախարարները հանդիպումից հետո կազմակերպել են մամուլի ասուլիս։
Մոթաքին նշել է, որ Իրանը այս պահին ճշգրտում է իր իրավունքները, որը վերաբերում է իր սեփական կարիքների համար էներգետիկ աղբյուրի ստեղծմանը։
«Մեր թուրք բարեկամների հետ քննարկեցինք վերջին զարգացումները։ Հնարավոր է երկրորդ բանակցություններ լինեն։ Թուրքիան ի տարբերություն մյուս երկրների՝ այս գործընթացին ավելի ծանոթ է։ Այս համատեքստում հավատում եմ, որ Թուրքիան կօգնի գործընթացին։ Երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը կաջակցի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Հնարավոր է, չենք կարող ասել, որ Թուրքիան միջնորդ է Իրանի հետ շփումներում, սակայն շատ կարեւոր բաղկացուցիչ մի մասն է»,-նշել է Իրանի արտգործնախարարը։
Թուրքիայի ԱԳ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն իր հերթին ավելացրել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Իրանի միջուկային գործունեությունը միջազգային դիվանագիտական եւ քաղաքական շրջանակներում միշտ բաց լինի։
Նշենք, որ ԱՄՆ-ը լուրջ հույսեր է կապում Դավութօղլուի Իրան կատարած այցի հետ։
news.am
