Մեր մասին | Գովազդ | Գործընկերներ | RSS լրահոս | Կապ |

Ինչպես կհարձակվի Ադրբեջանը. վերլուծություն

Հրապարակող` admin on Feb 15th, 2010 and filed under Գլխավոր, Տարածաշրջան. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

artsakh_armԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է ղարաբաղյան հարցի հնարավոր ռազմական լուծման մասին` բանակցային գործընթացի ձախողման դեպքում: Եթե փորձենք մի կողմ դնել կարգավորման զուտ քաղաքական պրոբլեմներից, ապա առաջ կգա հետևյալ հարցը. իսկ ինչպես, ըստ էության, Բաքուն կարող է լուծել այս հարցը ռազմական ճանապարհով:
Առանց կասկածների կարելի է ասել, որ Ադրբեջանի զինված ուժերը ունեն գործողությունների հատուկ պլան` կապված Լեռնային Ղարաբաղի և հարակից այն տարածքների գրավման հետ, որոնք վերահսկվում են հայկական զինված կազմավորումների կողմից, կամ, ինչպես Բաքվում ընդունված է ասել, կապված «ադրբեջանական հողերի ազատագրման հետ, որոնք օկուպացված են ագրեսորի կողմից»։
Նույնիսկ կարևոր էլ չէ, թե ինչպիսին է ծրագրի անվանումը. «Շիշմեկ» («Կայծակ») կամ «Ասլան» («Առյուծ»), կամ միգուցե «Բաբեկ»։ Կարևոր է, որ այդպիսի պլան իրականում գոյություն ունի: Բացառված չէ, որ դրա մշակման մեջ իրենց օպերատիվ-ռազմավարական տաղանդներն են ներդրել նաև թուրքական ռազմական խորհրդականները:
Ռազմական գործողությունների պոտենցիալ ներկայացման աշխարհագրական առանձնահատկությունները, Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի կազմը և տեղակայումը թույլ են տալիս ենթադրել Երևանի և Բաքվի միջև նոր պատերազմի առաջացման դեպքում ռազմական գործողությունների ներքոհիշյալ հիպոթետիկ սցենարը:
Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանից դուրս գտնվող ադրբեջանական տարածքների գրավման համար, նախատեսում են միաժամանակյա հարձակումներ հետևյալ հիմնական ուղղություններով.
• Մուրովդագ լեռնաշղթայի կողմից` Քարվաճառի (Նոր Շահումյան) մոտ դուրս գալու նպատակով (օդադեսանտային զորքերի և լեռնահրաձգային ստորաբաժանումների ուժերով. անկասկած նախատեսվում են դեսանտա-գրոհային գործողություններ ուղղաթիռներից և ամենից առաջ հատուկ նշանակության զորքերի օդապարիկային սահմանափակ դեսանտավորում):
• Թերթեր-Ագդերեի և Սարսանգարի ջրամբարի երկայնքի, Տերտեր գետի և Մուրովդագ լեռնաշղթայի ուղղությամբ` ելքով դեպի Թութխուն և Բուլանդիխսու գետերի սահմանագիծ և հետագա միացումով ադրբեջանական ուժերին Քելբաջարի շրջանում (հարվածները կարող են հասցվել Սարսանգարի ջրամբարից ավելի հյուսիսային և հարավային ուղղություններով):
• Դաշտային Ղարաբաղի կողմից` Կարկարչայ գետի երկայնքով Աղդամ-Խոջալու-Ստեփանակերտ գլխավոր ուղղությամբ:
• Միլյան դաշտավայրի կողմից հետևյալ ուղղություններով. Խոջավենդ – Շուշի, Ֆիզուլի-Հադրութ-Ջեբրաիլ, Հորադիզ-Ջեբրաիլ-Զանգիլան (Գեյանի անապատում Իրանի հետ սահմանային Արաքս գետի երկայնքով):
Այս հարվածները պետք է ճեղքելով և մասնատելով հայկական կողմի պաշտպանությունը, զարգանան հնարավորինս արագ կերպով դեպի խորքը, որպեսզի մաքսիմալ կերպով կանխեն ռեզերվների տեղափոխումը անմիջապես Հայաստանից:
Հետո ադրբեջանական համընդհանուր զորքային խմբավորումների հարվածները նույնքան արագ պետք է հասցվեն հետևյալ ուղղություններով. Զանգիլան-Գուբադլի, Ջեբրաիլ-Գուբադլի, Գուբադլի-Լաչին (Ակերա գետի երկայնքով) և Շուշա-Լաչին (Հարվածներ, որոնք նպատակ կունեն վերացնել Լեռնային Ղարաբաղի համար կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքը):
Ըստ երևույթին, եզրափակիչ փուլ պետք է դառնա (ինքնին ԼՂՀ-ի տարածքի գրավումից հետո) Ղարաբաղյան լեռնաշղթայի և Հայաստանի հետ սահմանակցող Ղարաբաղյան բարձրավանդակի արանքում Կուբադլի-Լաչին և Իստիսու-Քարվաճառի շրջանի տարածքների մաքրումը: Այս փուլում բացառված չէ ներքին զորքերի ստորաբաժանումների տեղափոխումը ռազմական գործողությունների շրջան:
Կասկած չի առաջացնում, որ հարձակմանը կնախորդեն ռմբակոծիչ-գրոհային ավիացիայի, ռազմավարական հրթիռային “Տոչկա-Ու” կոմպլեքսների և հեռահար հրետանու (ներառյալ РСЗО «Սմերչ», LAR, «Գրադ», 203-мм «Պիոն»թնդանոթներ և 152-мм «Հիացինտ-Բ» թնդանոթներ) մասսայական հարվածները թշնամու պաշտպանության առավել կարևոր հանգույցներին և բնակելի կետերին (այդ թվում նաև, և պետք չէ այդ առումով պատրանքներ ստեղծել, խաղաղ բնակչության արտաքսման և ոչնչացման նպատակով):
Ակնհայտ է, որ Ադրբեջանի BBC-ն կփորձեն “շլացնել” հակառակորդի ՀՕՊ-ը` կիրառելով գնված (ենթադրաբար Ուկրաինայում) հակառադիոլոկացիոն X-58 հրթիռներ: Այդ հրթիռների ինքնաթիռ-փոխադրողները Ադրբեջանի ՌՕՈՒ-ում առկա են:
Իրադարձությունների այսպիսի զարգացմանը դաժան պատասխան կարող են լինել հայկական կողմի հրթիռային հարվածները նրա մոտ առկա Scud-B-9К72 օպերատիվ-ռազմավարական հրթիռային կոմպլեքսներով (օրինակ Գորիսի-ի շրջանի կողմից և անմիջականորեն Լեռնային Ղարաբաղի տարածքից) Ադրբեջանի քաղաքների ուղղությամբ` ներառյալ Բաքուն (Ապշերոնսկի մեգապոլիսը), ինչը, հավանաբար, այդ քաղաքների բնակիչների մոտ կառաջացնի մասսայական պանիկա և կբերի այնտեղի հասարակաքաղաքական իրադրության ապակայունացմանը:
Եթե ռազմական գործողությունները սահմանափակվեն Ադրբեջանի միջազգայնորեն ընդունված տարածքում, ապա նրա կողմից անմիջականորեն կներգրավվեն 1-ին (Եվլաքսի) բանակային կորպուսի հիմնական ուժերը, 4-րդ (Գյանջայի) և 2-րդ (Բաքվի) բանակային կորպուսների ուժերի մի մասը, հատուկ նշանակության ուժերը (օդադեսանտային ստորաբաժանումները, հատուկ նշանակության և լեռնահրաձգային ստորաբաժանումները), ՌՕՈՒ և ՀՕՊ։
Պետք է ենթադրել, որ 3-րդ (Շամխորի), 4-րդի (Գյանջայի) ուժերի մի մասը և 5-րդ (Նախիջևանի) բանակային կորպուսները կտեղակայվեն օպերատիվ ռեզերվում հետևյալ նպատակներով.
• 3-րդ կորպուսի համար` Հայաստանի հետ հյուսիս-արևմտյան սահմանի փակում;
• 4-րդ կորպուսի համար` Մինգեչեվիրյան (Մինգեչաուրյան) ուղղության փակում;
• 5-րդ կորպուսի համար` Հայաստանի հետ Նախիջևանի ինքնավարության սահմանի փակում:
2-րդ (Բաքվի) կորպուսին, որի ուժերի մի մասը, անկասկած կմասնակցի ռազմական գործողություններին (տանկային բրիգադա, հրետանական ստորաբաժանումներ), հիմնականում բաժին է ընկնում ռազմավարական ռեզերվի դերը: Այն փակում է Բաքվի ուղղությունը և, ինչպես 3-րդ և 4-րդ կորպուսները, կօգտագործվի 1-ին կորպուսի «ցիրուցան» մասերի լրացման համար:
Օպերացիայի իրականացման համար կարող են նաև ներգրավվել (ռեզերվային երկայնաշարանի զորքերին մարտի մեջ մտցնելու նկատառմամբ) Ադրբեջանի զինված ուժերի ոչ պակաս քան 60 հազ.մարդ, 250-300 տանկեր, մինչև 300 թեթև մարտական զրահապատ մեքենաներ, 250-300 դաշտային հրետանու և РСЗО հրանոթներ, մինչև 50 մարտական ինքնաթիռներ և նույնքան մարտական ու տրանսպորտա-մարտական ուղղաթիռներ:
Հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմ սկսելու դեպքում մարտական գործողությունները կծավալվեն հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով:
Ընդ որում, հայկական կողմը, չնայած թշնամու գերակշռությանը օդում, ավելի շուտ կձգտի Մինգեչեվիրի ուղղությամբ կտրուկ հարվածով բլոկադայի ենթարկել Մինգեչաուրի ջրամբարի, Մուրովդագ լեռնաշղթայի և ադրբեջանա-վրացական սահմանի (Իորի գետի երկայնքով) միջև թշնամու զորքի հյուսիս-արևմտյան խմբավորումը (3-րդ և 4-րդ բանակային կորպուսները), ինչպես նաև ռմբակոծել 1-ին բանակային կորպուսը և Միլյան դաշտավայրի միջով դուրս գալ Քուր և Արաքս գետերի սահմանագիծ:
Բացի դրանից, բլոկադայի ենթարկել ադրբեջանական բանակի 5-րդ բանակային կորպուսի ուժերի միջոցով հայկական տարածքի գրոհման փորձերը (ընդ որում, հատուկ ուշադրության կարժանանա Զանգեզուրյան ուղղության պաշտպանության ապահովումը):
Եթե հայկական կողմին հաջողվի իրականացնել տվյալ մտադրությունները, սա կնշանակի Ադրբեջանի ռազմական պարտություն: Եվ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կամրագրվի Երևանի պայմանների համաձայն: Սակայն իրադարձությունների այսպիսի շրջադարձի հավանականությունը այդքան էլ ակնհայտ չէ: Սրա հետ միասին պետք է հաշվի առնել, որ Հայաստանի դիրքը բարդեցված է ներկայիս ռուս-վրացական հարաբերություններով: Սա, հավանաբար, կբացառի ռուսական ռազմական օգնության փոխանցումը Վրաստանի տարածքով կամ օդային տարածությամբ:
Իհարկե, ռազմական գործողությունների տևողությունը և կողմերի ճակատագիրը կորոշվեն հզոր երրորդ պետությունների միջամտությամբ կամ ոչ միջամտությամբ (ինչը քիչ հավանական է):
Այս ամենը կարող է բերել երկու կողմերի համար էլ հսկայական, ողբերգական մարդկային զոհերի և լրջագույն համաշխարհային ճգնաժամի, որի մեջ անվերապահորեն կընդգրկվի նաև Ռուսաստանը: Այս ճգնաժամի մասշտաբները դուրս կգան տարածաշրջանային սահմաններից դուրս:
Ավելորդ չեն լինի այն ենթադրությունները, որ տվյալ ճգնաժամը կարող է բերել Վրաստանի` Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ սահմաններում առկա իրադրության սրմանը: Համենայն դեպս, Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի սպառնալիքները, որոնք բարձրաձայնվում են տարբեր մակարդակներում` փորձագետային-կիսապաշտոնականից մինչև նախագահական, հնչում են անընդհատ և մինչև վերջին ժամանակներս նախատեսված են գլխավորապես ներքին սպառման համար:
Եթե նույնիսկ դրանք իրագործվեն, ապա ռազմական գործողությունների միակողմանի սկիզբը Ադրբեջանին անվերապահորեն կդնի եթե ոչ ագրեսսորի, ապա ամեն դեպքում նոր պատերազմի մեղավորի կարգավիճակում:

Աղբյուրը՝ http://vpk-news.ru/index.php?option=com_content&view=article&id=11400:2010-02-08-22-17-09&catid=3:2009-05-02-13-24-14&Itemid=4

http://www.yerevaklur.am/full_news/10148/

Մեկնաբանելու համար պետք է մուտք գործեք Մուտք

Գովազդ

Log in / WpAdvanced NewsPaper premium wordpress templates Shared by Gabfire Themes