Մեր մասին | Գովազդ | Գործընկերներ | RSS լրահոս | Կապ |

Պատերազմի և խաղաղության միջև ադրբեջանական ընտրության <հմայքը>

Հրապարակող` admin on Feb 12th, 2010 and filed under Գլխավոր. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

582018397Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց. ՙՊատերազմի հավանականությունը Ղարաբաղի հակամարտությանկարգավորման գործընթացում մեծ է, քանի որ ռազմաքաղաքական բալանսը փոխվում է հօգուտ Ադրբեջանի ու աճում է ռազմական լուծման հնարավորության հետ կապվածլարվածությունը: Այն հանգամանքը, որ այսօր նրանք գնում են զիջումների, իրականում հետևանք է փոխված ռազմաքաղաքական բալանսի: Այսօր ռազմական, տնտեսական և այլռեսուրսներով Ադրբեջանը շատ ավելի հզոր հակառակորդ է, քան Հայաստանը՚:

Մինչ Երևանում ակտիվորեն քննարկվում էր պատերազմի վերսկսման հնարավորության թեման, անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ ազգայինհետախուզության տնօրեն Դենիս Բլերը. ՙՀայաստանի և Ադրբեջանի միջև կարող է պատերազմ բռնկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով՚: Վաշինգտոնիցհնչած այս հայտարարությունը Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներն ընդունեցին որպես ահազանգ, չնայած Բլերը ոչ մաիյն բացարձակապես չէր հիմնավորելիր այս կանխատեսումը, այլև, ըստ էության, ոչ մի էական բան չէր ասել: Խնդիրն այն է, որ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, կողմերի միջև առկա չէ խաղաղությանպայմանագիր, ընթանում է ինտենսիվ բանակցային գործընթաց, հետևաբար պատերազմական գործողությունների վերսկսումը որևէ մեկը բացառել ուղղակիորեն չէր կարող,առավելևս նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը: Եվ այսուհանդերձ, երկու հարց մնում է օրակարգում: Նախ` որքանով է իրատեսական առաջիկայումհայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով մարտական լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը, երկորդ` ինչու՞ է ակտիվորեն շրջանառության մեջ դրվում պատերազմիքարոզչությունը:

Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախաաահ Իլհամ Ալիևը արեթե նույնությամբ կրկնում է Լևոն Զուրաբյանի նշած փաստարկները: ՙԱյսօրմեր տնտեսությունը մոտավորապես 10 անգամ գերազանցում է Հայաստանի տնտեսությանը: Այդ պատճառով մենք հնարավորություն ունենք այնքան միջոցներ ծախսել, որքանցանկանանք: Իսկ Հայաստանը հնարավորություն ունի ծախսել միայն այնքան, որքան օգնության տեսքով ստանում է այլ երկրներից: Դա իրականություն է: Այսօր Հայաստանի ևԱդրբեջանի միջև ուժային բալանս գոյություն չունի՚,-ասաց Ալիևը: Ադրբեջանական քարոզչական մեքենան ներկայում հստակ կերպով մեկ ուղերձ է փորձում հասցնել Հայաստանիհասարակությանը. պատերազմը չի սկսվում, որովհետև Ադրբեջանը բարի կամք է ցուցաբերում և ցանկանում է հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Եվ քանի դեռ իրենք չենփոշմանել, լավ կլինի` Հայաստանը խելքը գլուխը հավաքի ու կատարի իրենց բոլոր պահանջները: Սակայն արդյո՞ք իսկապես խնդիրը Բաքվի բարեկամեցողության մեջ է:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների` Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո լրացել է այն ժամկետը, որի ընթացքում բանակցող կողմերըպետք է առաջարկություններ ներկայացնեին կարգավորման հիմնարար սկզբունքներն ամրագրող փաստաթղթի` դեռևս չհամաձայնեցված դրույթների վերաբերյալ: Ոչմիջնորդները և ոչ էլ բանակցող կողմերը դեռևս չեն հայտարարել, թե այդ առաջարկությունները ներկայացվել են: ՀՀ արտգործնախարար Ադվարդ Նալբանդյանը նախորդ շաբաթՀՀ Ազգային ժողովում հայտարարեց. ՙՊարոն Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ընդհանուր ըմբռնում կա նախաբանի վերաբերյալ, չեմ կարծում, որևէ մեկինհնարավորություն է տալիս եզրակացության գալ, որ արդեն ավարտին ենք մոտենում: Երբեմն ադրբեջանցիները ԼՂ կարգավորման վերաբերյալ հայտարարություններ են անում ևտպավորություն թողնում, որ իրենք իրենց հետ են բանակցում և հետո հայտարարություններ անում՚: Ավելի ուշ, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, խոսելովհայ-թուրքական հարաբերություններից, թուրք լրագորողների հետ հանդիպման ժամանակ ասաց. ՙՀայաստանի նախաահ Սերժ Սարսյանը ոչ կառուցողական դիրքերից էհանդես գալիս Սոչիում՚: Այս իրողությունները հստակ ցույց են տալիս, որ Սոչիում էական որևէ առաջընթաց չի արձանագրվել, այսինքն Ադրբեջանը, գոնե հրապարակայինմակարդակով, որևէ հիմք չպետք է ունենար բարի կամք դրսևորելու համար: Ընդհակառակը. հայկական կողմից հնչող հայտարարությունների ուղղվածությունը ցույց է տալիս, որԵրևանը ընդգծված զգուշավոություն և զսպվածություն է հանդես բերում Սոչիում կայացած հանդիպումից հետո:

Եվ չնայած դրան` Ադրբեջանը հենց այս շրջանում իր նախորդ դիրքորոշումներին ուղղակիորեն հակասող լավատեսական հայտարարություններ է հնչեցնում: ԱդրբեջանիԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Փոլուխովը օրերս նշել է, որ Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հեռանկար է տեսնում: Euronewsհեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատում է այս մոտեցումը. ՙԵս լավատեսորեն եմ նայում ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահների` աշխարհի առաջատար երկրների գործունեությանը 2010թ. ընթացքում: Ներկա պահին բանակցությունները գտնվում են ավարտտական փուլում: Հիմա մենքքննարկում ենք կարգավորման մադրիդյան սկզբունքները, որոնք, այսպես ասենք, կարող են կարգավորման հինք լինել՚: Ի՞նչն է Բաքվի դիրքորոշման նման կտրուկ փոփոխությանպատճառը, դժվար է ասել: Սակայն ամենաուշագրավն այն է, որ այդ լավատեսությունը կիսում են նաև միջնորդ երկրներն ու կառույցները: ՌԴ արտգործնախարար ՍերգեյԼավրովը նախորդ շաբաթ ասել է, թե կողմերը փոքրացրել են իրենց տարաձայությունների շրջանակները. ՙՄենք ձգտում ենք օգնել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրներինընդհանուր մոտեցում գտնելու հարցում: Սա ակնհայտորեն խորը հակամարտություն է, բայց որոշակի առաջընթաց արդեն արձանագրվել է՚: ԵԱՀԿ գործող նախագահ,Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևն ավելի առաջ գնալով փորձել է նույնիսկ որոշակիացնել կարգավորման, կամ հիմնարար փաստաթղթի ստորագրմանժամկետները: ՙՍոչիում կայացած երեք նախագահների վերջին հանդիպումը ՙնոր շունչ՚ է հաղորդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Մենքակնկալում ենք, որ հակամարտության կարգավորման ուղիները կգտնվեն մինչև Ղազախստանը հաջորդ երկրին կհանձնի ԵԱՀԿ նախագահությունը՚,-նշել է ԵԱՀԿ գործողնախագահը:

Այս հայտարարությունների ֆոնին պատերազմի վերսկսման հնարավորության հարցը խիստ ժամանակավրեպ է դառնում: Դժվար է պատկերացնել, որ հակամարտությանխաղաղ կարգավորման համար 2010թ. հետ հույսեր կապելու պարագայում Ադրբեջանը կարող է պատերազմ սանձազերծել, հատկապես եթե նկատի ունենանք, որ մի կողմիցնման լավատեսությունն արտահայտում են նաև միջնորդները, մյուս կողմից` երբ խոսվում է որոշակի ժամկետների մասին:

Սակայն առաջիկայում պատերազմի վերսկսման հավանականությունը նվազեցնող շատ ավելի ծանրակշիռգործոններ կան, քան զուտ հրապարակային հայարարությունները: Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը բացահայտում է այդ գործոններից թերևս ամենակարևորը: ՙՄեզ հայտնի է, որ Եվրոպայում աճում է այլընտրանքայինգազի հանդեպ պահանջարկը: Ներկա պահին Եվրոպայում ակտիվորեն քննարկվող ՙՀարավային միջանցք՚ անվանմամբ նախագիծը, որը ներառում է այնպիսի պրոյեկտներ,ինչպիսիք են ՙՆաբուկո՚-ն, ՙTGI՚-ը, ՙTAP՚-ը և այլն, հիմնվում են վերջին ժամանակահատվածում այս ոլորտում մեր ձեռքբերումների վրա՚: Ադրբեջանն իր ազգային անվտանգությանհամակարգը կառուցում է էներգակիրների արդյունահանման և դրանց արտահանման ուղիների դիվերսիֆիկացման վրա` փորձելով դրա շնորհիվ համեմատաբար անկախխաղացողի կարգավիճակ ձեռք բերել: ՙՄենք տարանցող երկրների կարիք ունեինք խողովակաշարերի անցկացման համար: ՙՄենք ցանկանում էինք դիվերսիֆիկացնել նավթիարտահանման ուղիները: Ըստ էության, մենք այդ աշխատանքներն սկսեցինք 15 տարի առաջ նավթի արդյունահանմամբ և հասանք մեր նպատակին: Ներկայում մենք ունենք երեքխողովակաշար: Մենք կախում չունենք որևէ տարանցող երկրից: Դա ամենակարևորն է: Տարանցող երկրից կախում ունենալը պակաս կարևոր հիմնախնդիր չէ, քան մատակարարերկրներից կախում ունենալը՚,-նշել է Իլհամ Ալիևը: Որքան էլ այս ռազմավարությունը տարածաշրջանում ընդգծի Ադրբեջանի կարևորությունը և բարձրացնի պահանջարկը,դրանով իսկ ինքնին կախման մեջ է դնում ադրբեջանական ածխաջրածինների նկատմամբ մեծ հետաքրքրություններ ցուցաբերող, այդ ոլորտում լուրջ ֆինանսական ներդրումներկատարած երկրներից: Որքան էլ տարբեր լինեն վերջիններիս շահերը միմյանցից, տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը հավասարապես խբխում էբոլորի հետաքրքրություններից: Եվ որքան Ադրբեջանի նավթաարդյունաբերության ոլորտում մեծանում են արտաքին ներդրումները, այնքան կապվում են Բաքվի ձեռքերը ԼՂհակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հարցում:

Տեսականորեն կա այսպիսի ընդամենը մեկ տարբերակ. եթե արտաքին ուժային կենտրոններից որևէ մեկը Բաքվի վրա ճնշումներ գործադրի ցանկացած գնովհակամարտությունը շատ արագ ու վերջնականապես լուծելու, ստուս քվոն արմատապես փոխելու համար: Սակայն այդ կենտրոնները պետք է հստակ երաշխիք ունենան, որԱդրբեջանն ի վիճակի է կայծակնային պատերազմի միջոցով մի քանի օրում լուծել այդ խնդիրը: Հակառակ դեպքում երկարատև պատերազմը կարող է անորոշ ժամանակովիմաստազրկել ադրբեջանի էներգակիրների հետ կապվող հեռանկարային ծրագրերն ու նախագծերը և փաստացի փոշիացնել մինչ այժմ կատարված ներդրումները: Այսօր, սակայնառկա չէ այդ երկու գործոններից և ոչ մեկը: Չկա արագ հանգուցալուծամ հարցում շահագրգռություն ցւոցաբերող որևէ առանձին երկիր և չկա վստահություն, որ Ադրբեջանն իզորու է նման պատասխանատու քայլի դիմել: Ադրբեջանական բանակում տիրող մեղմ ասած խիստ անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, գրեթե ամենօրյա բնույթ կրողհաշվեհարդարներն ու սպանությունները, համատարած կոռուպցիան ավելի ցցուն խնդիրներ են, քան սպառազինման այն տեմպերը, որոնցով Բաքուն փորձում է տպավորել թեՀայաստանին և թեմիջազգային հանրությանը:

Գերտերությունների շահերն այս իմաստով արտացոլված են բանակցային գործընթացում, որոնք Բաքուն ցանկացած պարագայում շրջանցել չի կարող: Մադրիդյանգործընթացը խարսխված է առաջին հերթին ուժի և ուժի սպառնալիքի բացառման` Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված սկզբունքի վրա, որն առաջին հերթին արտացոլումէ հենց միջնորդ երկրների` տարածաշարջանում կայունություն տեսնելու և ապահովելու հետ կապված շահագրգռությունները: Պատահական չէ, որ այս սկզբունքն ընկած էր նաևՄայենդորֆյան հռչակարգի հիմքում, որով կողմերը պարտավորվում էին ջանքեր գործադրել հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ: Բացի դրանից, ԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահները մեկ անգամ չէ, որ հստակ հայտարարել են, որ կարգավորման ռազմական լուծումը բացառվում է: Օրերս նույն միտքը կրկնեց նաև ՄԽհամանախագահող երկրի` Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում: ՙԼեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորումն այլընտրանք չունի: Այժմ բանակցայինդժվար փուլում ենք, որը, կախված կողմերի կայացրած որոշումներից, կարտահայտվի կամ առաջընթացով դեպի կարգավորում, կամ նահանջով բանակցային գործընթացում՚,-report.am-ին տված հարցազրույցում ասել է դեսպան Սերժ Սմեսոֆը:

Իրականության  և մանիպուլյացիայի  արանքում

Բաքուն իհարկե, երբեք չի դադրեցրել, չի էլ դադարեցնելու Հայաստանին ուղղված հոխորտանքը և չի նվազեցնելու սպառազինությունների կուտակումը: Պատերազմն իբրևայլընտրանք ներկայացնելն առաջին հերթին քարոզչական մանիպուլյացիա է, որի նպատակն իրականում հակամարտության էության և պատճառահետևանքային կապինենգափոխումն է: Եվ պետք է ասել` այս հնարանքի միջոցով Բաքուն հսկայական հաջողություններ ունեցավ: Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիևը ևսշեշտում է այս իրողությունը: ՙԱյսօր մենք շատ ենք լսում հակամարտության խաղաղ կարավորման մասին: Մենք կողմ ենք դրան: Բայց միաժամանակ մենք չենք մոռանում, որՀայաստանը ուժով օկուպացրել է մեր տարածքները: Իսկ Ադրբեջանը, ինչպես աշխարհի ցանկացած երկիր, ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան իրավունք ունիործադրել բոլոր միջոցները իրեն պաշտպանելու համար: Դա ինքնապաշտպանության իրավունք է ազատագրելու սեփական հողերը օկուպացիայից՚,-ասում է նախագահ Ալիևը:Հենց այս ռազմատենչ հայտարարությունների արդյունքում ԼՂ խնդիրը ինքնորոշման համար մողվող պայքարից տեղափոխվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքայինվեճի:

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը հիմա որևէ հնարավորություն չունի պատերազմ սանձազերծելու, այդ սպառնալիքը Բաքուն փորձում է կիռարել Հայաստանիցհնարավորինս շատ և արագ զիջումներ կորզելու համար: Իլհամ Ալիևը փորձում է խաղարկել վերջնագրերի տեխնոլոգիան` դրա համար օգտագործելով մադրիդյան գործընթացը:ՙԵթե խաղաղ կարգավորման ներկա փուլը անարդյունք լինի, մենք ոչ մի բանի մասին չենք կարող խոսել: Սա մեր կողմից քննարկվող հարցերի տեսանկյունից վերջին շանսն է: Մինսկի խմբի ներկայացրած առաջարկները և ներկայում կողմերի միջև քննարկվող տարբերակը հանդիսանում են կարգավորման միակ հնարավոր ճանապարհը: Երբ ես ասումեմ ՙավարտական փուլ՚, նկատի ունեմ հենց դա: Ես կցանկանայի նաև ավարտական այս փուլը տեսնել նաև ժամանակային սահմանափակումների տեսնակյունից: Համարում եմ,որ 2010-ը կարող է դառնալ որոշիչ տարի, և Ադրբեջանը պատրաստ է ծավալել իր ջանքերը հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ՚,-ասում է նա:

Ադրբեջանի այս կեցվածքը պարզ քարոզչական հնարք է, որովհետև այսօր, առավել քան երբևէ, Բաքուն լավ հնարավորություն է ստացել հարցը իր համար խաղաղճանապարհով լուծել կամ դրան հարմար ուղղություն հաղորդել ըս իր շահերի: Եվ այդ հնարավորությունը Բաքվին տվել է բանակցային գործընթացում հայ-թուրքականարձանագրությունները վավերացնելու համար ԼՂ խնդիրը պրոադրբեջանական լուծելու նախապայմանի առաջադրմամբ բանակցային գործընթացում Թուրքիայի փաստացիանմիջական ներգրավվումը: Այս գործոնի ազդեցությամբ Ադրբեջանն աննախադեպ կերպով կարծրացրել է իր դիրքորոշումը: Ադրբեջանի նախագահի խոսքերով` Բաքուն որևէզիջման չի գնա երկու հարցում: ՙԼեռնային Ղարբաղը չի կարող անկախ լինել, երկրորդ` չեն կարող ստեղծվել մեխանիզմներ և սկզբունքներ, որոնք Ադրբեջանից ԼեռնայինՂարբաղի բաժանման հնարավորություն կստեղծեին՚: Ահա այս պատճառով է, որ հայ-թուրքական և ղարաբաղյան հիմնահարցի` ՙմեկ փաթեթով՚ լուծելու` Անկարայի առաջարկածտարբերակը միանշանակ ընդունելի է Բաքվի համար և վերջինս ամեն ինչ անում է` հենց այսպիսի գործընթաց ծավալելու համար: ՙԱյդ գոործընթացները (հայ-թուրքականհաշտեցման և ԼՂ կարգավորման-հեղ.) պետք է կարգավորվեն զուգահեռաբար, նրանք պետք է լրացնեն միմյանց: Այդ գործընթացները պետք է ընթանան զուգահեռաբար ևլուծվեն միաժամանակ: Եթե զուգահեռականությունը չպահպանվի, կարող է հանգեցնել անսպասելի արդյունքների: Եթե հայ-թուրաքական գործընթացը հանուցալուծվի առանցԼՂ հարցի կարգավորման պրոցեսում որևէ շոշափելի, գործնական առաջընթացի, դա կհանգեցնի ԼՂ խաղաղ կարգավորման պրոցեսի արգելակման: Մենք կարծում ենք, որմիջազգային իրավունքի նորմերին համապատասխան զորքերի դուրսբերումը Հայաստանին պարտադրելու հիմնական ուղիներից մեկը վերջինիս շրջափակումն է՚,-Euronews-ինասում է Իլհամ Ալիևը:

Հայկական կողմի արձագանքը հնչեց Լոնդոնից: Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թաավորական ինստիտուտում ելույթ ունենալիս ՀՀ նախագահ ՍերժՍարգյանն ասաց. ՙԱդրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատևման հանդեպ վստահության պաշարը: Նա ի վիճակի չի եղել ևայսօր էլ ի վիճակի չէ նման ինքնավարությանը նույնիսկ ներքին անվտանգության երաշխիքներ տալու: … Մեր համոզմունքն է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումըպետք է հենվի մարդու իրավունքների և ղարաբաղի ժողովրդի` որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա՚:

Այնուհանդերձ, Երևանում շարունակում է պտտվել պատերազմի ուրվականը: Եվ այն ավելի կենդանի, շոշափելի է դառնում շփման գծում արդեն օրեր շարունակ ձգվողընդհարումների, փոխհրաձգությունների միջոցով: Սա հոգեբանական գրոհ է Ադրբեջանի կողմից, որին անհրաժեշտ է կոշտ պատասխան տալ: Հակառակ դեպքում, անգամպատերազմի հավանականությունը նվազեցնող այս իրողությունների պայմաններում այն կարող է վախի ու հարմարվողականության մղել հասարաությանը: Իսկ դահաստատապես վերջին սկիզբը կդառնա:

Գևորգ Դարբինյան

Մեկնաբանելու համար պետք է մուտք գործեք Մուտք

Գովազդ

Log in / WpAdvanced NewsPaper premium wordpress templates Shared by Gabfire Themes