Մեր մասին | Գովազդ | Գործընկերներ | RSS լրահոս | Կապ |

Հայաստանի նախագահն ընդունել է ՀԱՊԿ քարտուղարին

Հրապարակող` admin on Feb 12th, 2010 and filed under Հայաստան, Ուշադրության կենտրոնում. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

1Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ փետրվարի 12-ին ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը գոհունակություն են հայտնել 2009թ. Կազմակերպության ընդունած եւ իրագործած առանցքային որոշումների, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների կողմից արագ արձագանքման համատեղ ուժերի ստեղծման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

Զրուցակիցները նաեւ կարեւորել են ՀԱՊԿ կառույցների ձեւավորման գործընթացում առկա աշխույժ դինամիկան 2010թ. եւս պահպանելու եւ դրանից բխող իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը:

Մեկնաբանելու համար պետք է մուտք գործեք Մուտք

Գովազդ

Log in / WpAdvanced NewsPaper premium wordpress templates Shared by Gabfire Themes