Տեխնոլոգիաների զարգացումը հասել է այն մակարդակի, որ ինտերնետի միջոցով կիբերհարձակումները ռազմական և քաղաքացիական առանցքային կարևորություն ունեցող օբյեկտների վրա ռազմավարական վտանգ են ներկայացնում առաջատար արևմտյան երկրների համար: Նման եզրակացություն է պարունակում Մեծ Բրիտանիայի պաշտպանության մասին նոր զեկույցը: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Զեկույցում նշվում է, որ պոտենցիալ հակառակորդն ի զորու է կաթվածահար անել կենսական նշանակության պետական համակարգերը` ինտերնետի միջոցով տարածելով տարատեսակ վարակիչ ծրագրեր: Այժմ ՆԱՏՕ-ն աշխատում է «կիբերպատերազմի» մարտավարության վրա:
Միաժամանակ, հաջողվել է պարզել, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ներկայում բանակցում է Google ընկերության հետ տեխնիկական աջակցության ակնկալիքով, որպեսզի Google-ի սերվերները պաշտպանված լինեն երրորդ կողմի հնարավոր հարձակումներից:
Tert.am
