Իրանը նավթի եւ գազի նոր հանքավայրեր են հայտնաբերել:
Իրանի նավթարդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ նոր պաշարները գնահատվում են մոտ 85 մլրդ դոլար:
Խալգան գազի հանքավայրից օրական կարելի է արդյունահանել շուրջ 50 մլն խմ գազ:
Նավթը հայտնաբերվել է Սումար հանքավայրում: Ըստ աղբյուրի՝ այս հանքավայրում հայտնաբերվել է 478 մլն բարել նավթ, սակայն հնարավոր է արդյունահանել միայն 70 մլն-ը:
«ԲԻզնես-24»-ի փոխանցմամբ՝ նավթի եւ գազի պաշարներով Իրանն աշխարհում երկրորդն է, սակայն, միեւնույն ժամանակ, նավթի արդյունահանման ծավալներով այն աշխարհում միայն հինգերորդն է, իսկ գազի արդյունահանման ծավալներով` չորրորդը:
news.am
