Մեր մասին | Գովազդ | Գործընկերներ | RSS լրահոս | Կապ |

ԱՄՆ-ն պատրաստվում է ՀՀՊ ռադարներ տեղադրել Թուրքիայում

Հրապարակող` admin on Feb 8th, 2010 and filed under Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

hawk-1Թուրքիան դիտարկվում է որպես ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության երկու ռադարների տեղադրման տարբերակներից մեկը, հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը` նշելով ՆԱՏՕ-ի անդամ-երկրի յուրահատուկ աշխարհագրական դիրքը:

Ինչպես նշում է Ինֆոքս.ռու-ն, հղելով World Bulletin-ին, նախարարը նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Թուրքիայում ՀՀՊ երկու ռադարների փուլային տեղադրման վերաբերյալ:

Ըստ փորձագետների, ՀՀՊ այդ ռադարների տեղադրումը Ռումինիայում կամ Թուրքիայում հնարավորություն կտա միաժամանակ հսկելու Սև և Կասպից ծովերի ավազաններն ու Կովկասը:

Թուրքիան մինչ այդ արդեն դիտարկվել էր որպես ՀՀՊ հավանական մասնակիցներից մեկը, թեև անցած տարի Անկարան հասկացրել էր, որ հոռետեսորեն է տրամադրված իր տարածքում հակահրթիռների տեղադրմանը, քանի որ չի ցանկանում դառնալ Իրանի կողմից հակահարվածի թիրախ:

Այդպես, Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում էր իր երկրի տարածքում ՀՀՊ համակարգի տեղակայման մասին տեղեկությունները: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարում էր, որ համակարգի տեղադրման վերաբերյալ Անկարան Վաշինգտոնից ոչ մի պաշտոնական առաջարկ չի ստացել: Մինչդեռ Թուրքիան բանակցություններ է վարում Միացյալ նահանգների հետ` 7,8 միլիարդ դոլարի հակակրթիռային PAC-3 համակարգերի գնման վերաբերյալ:

Աղբյուրը նշում է, որ երեք տարի առաջ ռուսաստանյան ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Բալուևսկին հայտարարել էր, որ ՀՀՊ համակարգի տեղադրումը Թուրքիայում, այլ ոչ թե Լեհաստանում կամ Չեխիայում, կկարողանար մեղմել Մոսկվայի վերաբերմունքը Վաշինգտոնի այդ մտադրության նկատմամբ:

ԱՅՍՕՐ, 10:51

Aysor.am

Մեկնաբանելու համար պետք է մուտք գործեք Մուտք

Գովազդ

Log in / WpAdvanced NewsPaper premium wordpress templates Shared by Gabfire Themes