Մեր մասին | Գովազդ | Գործընկերներ | RSS լրահոս | Կապ |

Երբ արջն ու աղվեսը սակարկում են` տուժում է նապաստակը

Հրապարակող` admin on Feb 5th, 2010 and filed under Գլխավոր. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

e7692c33bb7db1d9e3553c48162c0489ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնն օրերս վերահաստատեց մոտ մեկ ամիս առաջ իր կողմից արված հայտարարությունը. Հայաստանն ու Թուրքիան պետք է առաջընթանան հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման հարցում: ՙՄենք վստահ ենք, որ դա երկու երկրների միջև իսկապես լավ հնարավորություն էպատմական տարաձայնությունների հաղթահարման համար, ինչը ձեռնտու է երկուսին էլ՚,-ասաց նա: Այսպիսով ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ հայ-թուրքական հարաբերություններիկարգավորման հարցում որդեգրած նախնական դիրքորոշումը չի փոխել և չի ընդունում Անկարայի փաստարկները` ՀՀ ՍԴ կողմից կայացված հայտնի որոշումը հայ-թուրքականերկու արձանագրությունների տառին և ոգուն չհամապատասխանելու և դրանում նախապայմաններ տեսնելու հարցում:

ԱՄՆ պետքարտուղարության նման հատուկ ուշադրությունը հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ պատահական չէ: Մինչ Գորդոնի վերջին հայտարարությունընախորդ շաբաթավերջին հեռախոսազրույց էր կայացել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Աբդուլահ Գյուլի և Դմիտրի Մեդվեդևի միջև: Hurriyet Daily News-իփոխանցմամբ դրա ընթացքում Գյուլը հորդորել էր ՌԴ նախագահին մեծացնել ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և ազդել Հայաստանի վրա`հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ճանապարհին ՙխոչընդոտներ՚ չստեղծելու համար: Անկարան շարունակում է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանբանալիները որոնել Կրեմլում: Ռուսաաստանից ելնող ազդակները Վաշինգտոնին թույլ են տալիս կարծելու, որ Մոսկվան փորձում է օգտվել Անակրայի նման քաղաքականկողմնորոշումից և իր ազդեցության գոտի առնել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` ամերիկաշվեցարական նախաձեռնությունը: ՙՄենք գնահատում ենքԿովկասում խաղաղությանն ուղղված Թուրքիայի ջանքերը: Մենք ուշադրությամբ հետևում ենք տարածաշրջանում ընթացող պրոցեսներին: Որևէ մեկն իրավունք չունի արգելակելարձանագրությունները՚,-ըստ թուրքական լրատվամիջոցի` Գյուլի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Այս միտումներն, իհարկե,անհանգստացնում են Վաշինգտոնին: Սակայն ԱՄն հետևողականության պատճառը միայն դա չէ:

Թուրքական NTV հեռուստաընկերությունը, անանուն դիվանագիտական աղբյուրներին հղում կատարելով, տեղեկացրեց, որ Անկարան ԱՄՆ և Շվեյցարիա է գործուղելհայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում լուրջ ներդրում ունեցած մի բարձրաստիճան դիվանագետի` հայ-թուրքական արձանագրությունների շուրջառաջացած իրավիճակի վերաբերյալ թուրքական դիրքորոշումը հիմնավորելու և աջակցություն ստանալու համար: Բացի դրանից, թուրքական ոչ պաշտոնական շրջանակներիցտեղեկատվություն տարածվեց, թե թուրքական դիվանագիտական կորպուսը պատրաստվում է փաստաթուղթ ներկայացնել Շվեցարիային և ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահող երկրներին, որտեղ կոնկրետ պետք է ներկայացված լինի, թե ՀՀ ՍԴ որոշման կոնկրետ որ կետերը ինչպես են հակասում հայ-թուրաքականարձանագրությունների դրույթներին: Այլ կերպ ասած` Թուրքիան իր համար ապացուցողական բազա է ստեղծում` հիմնավորելու համար, թե ինչու հնարավոր չի համարումարձանագրությունների վավերացումը Հայաստանի ՍԴ-ի որոշման ուժի մեջ մնալու պարագայում:

Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանն արդեն հայտարարել է, որ այդ հարցով խորհրդակցել է թե’ Ռուսաստանի և թե’ ԱՄՆ-ի ղեկավարների հետ և պատրաստվում էառաջիկայում նույնն անել նաև Ֆրանսիայի նախագահի հետ: Անկախ նրանից, որ Անկարան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդ հանդիսացող երկրների հետառաջին պլանով քննարկման առարկա է դարձնում հայ-թուրքական հաշտեցման գործընթացում առաջացած կնճիռը, ինքնին հենց այդ երկրների հետ կոնսուլտացիաներանցկացնելու փաստը հուշում է, որ թուրքական կողմը փորձում է այդ երկու գործընթացները շաղկապել միմյանց: Այս հիմնական նպատակադրման ներքո, իբրև ածանցյալ խնդիր,Թուրքիան ձգտում է ձերբազատվել արձանագրությունների իրական թաքնված նպատակները բացահայտելուն ուղղված ՍԴ որոշումի հետագա քաղաքական-դիվանագիտականազեդցությունից: Անկարայում շատ պարզ հասկանում են, որ չնայած Հայաստանի խորհրդարանն առանց վերապահումների կվավերացնի արձանագրությունները, սակայնհետագայում, հիմնվելով հենց ՍԴ որոշման ՙիրավական հիմնավոումների՚ վրա, ինքնակամ հրաժարվելու է կատարել արձանագրություններից բխող պահանջները թե’Հայաստա-Թուրքիա ներկայիս փաստացի սահմանները ճանաչելու, թե’ Ցեղասպանության իրողության հարցը միջկառավարական ենթահանձնաժողովում քննարկման առարկադարձնելու ուղղություններով: Անկարաքյում հստակ գիտակցում են, որ այսպիսի մեկնարկի պարագայում ցանկացած դեպքում արձանագրություններից բխողպարտավորությունները չեն կատարվելու թե’ Հայաստանի և թե’ Թուրքիայի կողմից: Հայաստանի դեպքում` ՍԴ որոշման հենքի վրա, Թուրքիայի դեպքում` ղարաբաղյանհակամարտության ՙպրոադրբեջանական՚ լուծման նախապամանն առաջադրելու և հայկական կողմի համար այդ հանգամանքն անընդունելի լինելու պատճառով: ԱյսինքնԹուրքիայում հասկացան, որ Հայաստանում ըմբրնել են արձանագրությունների առկայությունից իրենց զուտ քաղաքական միակողմանի ակնկալիքները և փաստացի սրբագրում ենթույլ տված դիվանագիտական սխալները:

ՍԴ որոշման հարցում թուրքական վերապահումները պետք է հասկանալ բացառապես այս համատեքստում: Անկարան ձգտում է օր առաջ չեզոքացնել այդ ոոշման քաղաքականազդեցությունը` շարունակելու համար արձանագրությունները որպես մահակ Հայաստանի գլխին ճոճելու որդեգրած քաղաքականությունը: Այս համատեքստում անգամերկրորդական նշանակություն է ստանում ապրիլքսանչորսյան ՙվերջնաժամկետը՚ մոտենալու խնդիրը: Վերջինս ոչ այնքան Անկարային է անհնագստացնում, որքան Վաշինգտոնին:ԱՄՆ-ն Թուրքիայի նկտամամբ ազդեցության լծակները վերջնականապես չկորցնելու խնդիր ունի, հատկապես ռուս-թուրքական տնտեսա-էներգետիկ խորացողհարաբեությունների ֆոնին, ինչը դրդում է հնարավորինս հղկել թուրքիայի հետ առկա տարաձայնությունների սուր անկյունները: Վաշինգտոնում շատ լավ հասկանում են, որներկայիս Թուրքիան այն նախկին վիճակում ու աշխարհաքաղաքական իրողություննների պայմաններում չէ, որ հեշտության սանձերը քաշի: Հետևաբար ԱՄՆ-ն փորձում էանցքեր ստեղծել` խուսափելու համար ապրիլի 24-ին սպասվող ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձում 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում կատարվածքըՑեղասպանություն չորակելու համար: Սակայն միառժամանակ Վաշինգտոնը չի ցանկանում ձեռքից բաց թողնել Ցեղասպանություն եզրն օգտագործելու ՙմտրակը՚: Խնդիրն այն է,որ Արևմուտքին շատ ավելի ձեռնտու է այնպիսի իրավիճակ, երբ հայ-թուրքական սահմանը բաց կլինի, որը նախադրյալ կհանդիսանա Ռուսաստանի շրջանցմամբ Եվրոպա-Ասիանոր առևտրատնտեսական, էներգետիկ կոմունիկացիաների ստեղծման համար: Այսինքն` թե ԱՄՆ-ի, թե Եվրամիության առաջնահերթ նպատակը ոչ թե հակամարտություններիկարգավորումն է տարածաշրջանում, այլ այնպիսի քաղաքականություն վարելը, որ դրանք չխանգարեն այդ կոմունիկացիոների ստեղծման հեռահար պլաններին: Սակայն դրանհասնելու համար անհրաժեշտ է հասնել կոնկրետ երկու փաստացի արդյունքի. ա. հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացում կամ անարգել օգտագործում, բ.հակամարտությունների անթեղում անորոշության և հարաբերական կայունության հաստ շերտի տակ: Եվ ահա մի կողմից Արևմուտքի նման ձգտումները, մյուս կողմից տարածաշրջանում վերջնականապես հաստատվելու, հակամարտությունների նկատմամբ կատարյալ վերահսկողություն սահմանելու Ռուսաստանի կայսերապաշտականնկրտումները ստեղծել են մի իրավիճակ, երբ մրցակցությունը հանգեցրել է շահերի համընկնումի: Այսինքն` իրար փոխբացառող աշխարհաքաղաքական նպատակների հասնելուհամար Ռուսաստանը և Արևմուտքը փորձում են օգտագործել նույն գործիքները` տարածաշրջանային հակամարտությունները կարգավորելու իրական կամ շինծու միջոցներիկենտրոնացումը:

Հենց այս համատեքստում պետք է հասկանալ անցյալ ամիս Սոչիում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման կազմակերպման Մոսկվայինախաձեռնությունը և վերջինիս նշանակությունը նսեմացնելու Արևմուտքի անթաքույց միտումները: Չնայած Սոչիում էական որև արդյունքի Ռուսաստանին չհաջողվեց հասնել,սակայն արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե կողմերը գրեթե համաձայնության են եկել կարգավորման փաստաթղթի ներածական մասի շուրջ և որ երկուշաբաթվա ընթացքում Երևանն ու Բաքուն պետք է առաջարկություններ ներկայացնեն դեռևս չհամաձանեցված կետերի վերաբերյալ: Սակայն ուշագրավն այդտեղ ոչ թեհամաձայնագրի ներածական մասի գոյության, կամ դրա շուրջ համաձայնության հասնելու մասին` ոչ մի կերպ չապացուցվող հայտարարությունն էր, այլ Ռուսաստանիարտգործնախարարության կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը, թե Սոչիի բանակցություններում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի, որպեսբանակցային կողմ, ներգրավվելու անհրաժեշտության հարցը: Այն իրականում ուղղված էր ոչ թե Բաքվին, այլ Թուրքիային` թերևս հասկացնելու համար, որ ԼՂ կարգավիճակիհարցն իրենք համարում են բանակցությունների մեխը` այսինքն` ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված թուրքական ամբիցիաները չեն կարող բավարարվել:Մոսկվան այդպիսով հաստացնում է Անկարային, որ վերջինիցս ընդունում է հակամարտության կարգավորման հարցում իրեն առանցքային ու վճռորոշ դերակատարությունվերապահելու քաղաքական կեցվածքը, սակայն չի պատրաստվում գործել թուրքական սցենարին համապատասխան:

Կարելի է ասել` ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիան գերի է դարձել արևմտյան պրագմատիկ տնտեսա-քաղաքական շահերի և Ռուսաստանի կայսերապաշտականնկրտումների աքցանում: Այս իրավիճակը միանգամայն նպաստավոր պայմաններ է ստեղծում խոշոր խաղացողների համար` գործի դնելու իրենց ամենափորձված տրյուկը.քաղաքական առևտուրը:

ՙ20 տարվա ընթացքում ղարաբաղյան խնդիրը տեղից չի շարժվել: Եթե այդ 20 տարիների ընթացքում Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան լուրջ մոտեցում ցուցաբերեին, Թուրքիան,Ադրբեջանը և Հայաստանը չէին ունենա այսօրվա հիմնախնդիրները: Նրանք պետք է ասեին` ՙսա պետք է այսպես լինի՚: Հայաստանը տարածքներ է բռնազավթել, և դաապացուցված է ՄԱԿ-ի կողմից: Այդ օկուպացիայի վերացումից հետո որևէ խնդիր չի լինի: Բայց ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան սպասողական կեցվածք են որդերել: Մոտենում էապրիլը: Մենք նրանց ասել ենք, ինչպես ձեր խորհրդարանը կլինի, այնպես էլ` մերը: Մենք որևէ հարցի հետ կապված ճնշում չենքործադրի օրենսդիր մարմնի վրա: Ինչ որոշումկկայացվի, այնպես էլ կանենք՚,- News.am-ի փոխանցմամբ թուրքական TRT-1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

Ապրիլքսանչորսյան ՙթեստի՚ ժամկետի մոտենալուն զուգընթաց թուրքական կողմի նյարդայնությունը մեծանում է` նման թակարդից դուրս պրծնել ցանկոցող աղվեսի հուսահատջանքերի նման: Ֆիլիպ Գորդոնի վերոնշյալ հայտարարությունը, Հայաստան և Վրաստան կատարած ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգի այցերը,Բարաք Օբամայի` Կոնգրեսին ուղղված` Թուրքիայի կողմից ՙօկուպանտ՚ հռչակված Հայաստանի համար 2011թ. ֆինանսական օգնությունը 10մլն դոլարով ավելացնելու մասինդիմումը բացահայտ ճնշումներ են Անկարայի նկատմամբ: Թուրքիային չի հաջողվում Հայաստանի ՍԴ որոշման` իր համար անընդունելի ձևակերպումները պատճառաբանելումիջոցով արձանագրությունների վավերացման ձախողման պատասխանատվությունը բարդել Հայաստանի վրա: Խնդիրն այն է, որ թե’ ԱՄՆ-ն, թե’ Ռուասատանն ուԵվրամիությունը հստակ գիտակցում են, որ սահմանների բացման և այն ազատորեն շահագործելու համար անհրաժեշտ կլինի կոտրել միայն Անկարայի համառությունը: Եվ այսհարցում ԱՄՆ-ի ձեռքին Հայաստանի ՍԴ կայացրած որոշումը երկու արձանագրություններւի մասին հիանալի գործիք է:

Վաշինգտոնը և Մոսկվան հասկանում են, որ իրենց այսպիսի կեցվածքով կարծրացնում են առաջին հերթին Հայաստանի դիրքորոշումը: Գորդոնի հայտարարություններնանուղղակիորեն լեգիտիմացնում են ՀՀ ՍԴ որոշման մեջ նշվող վերապահումներն ու ճշգրտումները: ԱՄՆ-ն իր ուղղակի ճնշումներով, ապռիլիքսանչորսյան ուղերձի վտանգավոր արտահայտություններից խուսափելու առաջնային մոտեցմամբ, Ռուսաստանը` Անկարային այս տարածաշրջասնում իր տեղը ցույց տալու որդեգրած կեցվածքով փորձում ենչեզոքացնել կամ նվազեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա Թուրքիայի նկատելիորեն աճած ազդեցությունը: Նրանք Թուրքիայինզրկում են օդից` ԼՂ կարգավորման խնդիրը որպես հայ-թուրքական հաշտեցման գործընթացի նախապայման ներկայացնելու հնարավորությունից:

Թուրքիային հիմա երաշխիքներ են պետք, որ Երևանը հարաբերությունների իրական կարգավորման ժամանակ չի հենվելու ՀՀ ՍԴ որոշման մեջ նշվող վերապահումների վրա:ՙՄենք բացատրությունների կարիք ունենք առ այն, թե արդյո±ք Սահմանադրական Դատարանի որոշումը արձանագրությունների համար սահմանափակումներ էպարունակում՚,-Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը: Եվ այդ երաշխիքը տալու դիմաց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներըԱնկարայից փաստացի պահանջում են Հայաստանի հետ բանակցությունների մեջ մտնել փոխադարձ ներկայացվող նախապայմաններից հրաժարվելու համար, այսինքնՀայաստանի հետ գնալ պարզ գործարքի. թուրքիան հրաժարվում է ԼՂ հակամատրության կարգավորման թուրքական նախապայմաններից և ԼՂ բանացային գործընթացումվերադառնում է ելման դիրքեր, որի դիմաց Հայաստանը փաստում ու երաշխավորում է, որ արձանագրությունները գործողության մեջ է դրվելու դրանց տեքստին համահունչ`առանց ՍԴ որոշման մեջ մատնանշվող նախապայմանների կիրառման:

Թուրքիայի կողմից այս առաջարկին համաձայնություն տալու պարագայում Հայաստանն, իհարկե, կարող է փորձել ձգձգել և մինչև ապրիլի 24-ը Թուրքիային և միջազգայինհանրությանը չտալ նման երաշխիքներ: Սակայն դա կընկալվի որպես Երևանի կողմից արձանագրություններից և դրա վավերացման քաղաքական հետևանքներից խուսափելու,գործընթացը կասեցնելու կեցվածք` դրա բոլոր բացասական հետևանքներով: Սա կնշանակի, որ Հայաստանը գնում է վա-բանկ, եթե, իհարկե թիկունքում չզգա Ռուսաստանիտաքացնող շնչառությունը: Ամեն դեպքում կառելի է եզրակացնել, որ թեհայ-թուրքական և թեղարաբաղյան կարգավորման գործընթացներում ներկայիս բալանսըպահպանվում է ոչ թե ՀՀ ՍԴ-ի կայացրած որոշման, այլ միայն այդ որոշումն օգտագործելու` միջնորդ երկրների մարտավարության շնորհիվ:

Գևորգ Դարբինյան

Մեկնաբանելու համար պետք է մուտք գործեք Մուտք

Գովազդ

Log in / WpAdvanced NewsPaper premium wordpress templates Shared by Gabfire Themes