Մեր մասին | Գովազդ | Գործընկերներ | RSS լրահոս | Կապ |

Էդուարդ Ափրամյան. Հայաստանին մնում է հավատալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի անկեղծությանը

Հրապարակող` admin on Jan 31st, 2010 and filed under Ուշադրության կենտրոնում. You can follow any responses to this entry through the RSS 2.0. You can leave a response or trackback to this entry

34817Վերջին իրադարձությունները տարածաշրջանում եւ աշխարհում այս կամ այն չափով վերաբերում են ինչպես հայ-թուրքական եւ թուրք-ռուսական հարաբերություններին, այնպես էլ Ռուսաստանի դերին Կովկասում: Մոսկվայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերին, գնալով ակտիվանում է: Տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել Հայաստանի նոր պահպանողական շարժման նախագահ Էդուարդ Ափրամյանը:

Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարություններն առ այն, որ չի կարելի շաղկապել հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորմանն առնչվող խնդիրները:

Թեեւ հիշատակված հայտարարություններն իրենց ձեւով տարբերվում են միմյանցից, սակայն ըստ էության, ինչպես վարչապետն, այնպես էլ ՌԴ ԱԳ նախարարը միանշանակ կարծիք հայտնեցին, որ չափազանց աննպատակահարմար է միանգամից լուծել բոլոր այդ հարցերը: Ի դեպ, ոչ միայն Մոսկվան, այլ նաեւ Վաշինգտոնն այն կարծիքի են, որ այդ երկու հարցերի լուծումը պետք չէ շաղկապել: Մեզ մնում է միայն հավատալ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի անկեղծությանը, սակայն քաղաքականությունը չես կառուցի միայն հավատի վրա, քանի որ քաղաքական հայտարարությունների լավագույն չափանիշն այն գործերն են, որոնցով ամրագրվում են այդ հայտարարությունները:

Այսինքն, Դուք այն կարծիքի եք, որ հնարավոր է այնպիսի տարբերակ, երբ եւ Մոսկվան, եւ Վաշինգտոնը կարող են հայտարարել մեկ բան, իսկ գործնականում բոլորովին այլ բան անել:

Ցավոք, քաղաքականության մեջ գրեթե միշտ ստիպված ենք լինում բախվել այնպիսի իրավիճակների հետ, երբ խոսքն ու գործը տարբերվում են: Ինչ վերաբերում է այս դեպքին, ապա նույնիսկ մեծ ցանկության դեպքում ոչ Պուտինը, ոչ Օբաման (նույնիսկ եթե պատկերացնենք, որ նրանք հակված են շաղկապել հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հակամարտության հետ) թւոյլ չէին տա իրենց բարձրաձայն հայտարարել այդ մասին: Առաջին հերթին, այն պատճառով, որ եթե թուրքական կողմին չհաջողվեց բացահայտ կերպով գրանցել Ցյուրիխի արձանագրություններում այդ երկու խնդիրները շաղկապելու դրույթները, ապա ինչի± հիման վրա պետք է Արեւմուտքն ու Ռուսաստանը բացահայտ խոսեն դրա մասին:

Երկրորդը, ինչպես Անկարայում հայտարարեց Էրդողանը Ռուսաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո, այդ երկու գործընթացները, չնայած տարբեր ուղիներին, ինչպես նա է արտահայտվել, ՙկուլիսների ետեւում՚ շաղկապված են: Բոլորին է հասկանալի, թե ինչ ի նկատի ուներ Էրդողանը, խոսելով ՙանդրկուլիսյան՚ համաձայնությունների մասին: Այսինքն, հանդես գալով այդ երկու հարցերը շաղկապելու դեմ, ռուսական կողմը,արագացնելով ղարաբղյան կարգավորման գործընթացը, միաժամանակ կամա թե ակամա կապում է դրանք միմյանց հետ: Ուստի, կարծում եմ, որ խուսափելու համար նման իրավիճակից, որի դեպքում ժամանակը թուրքական կողմի օգտին կլինի, Հայաստանի իշխանությունները պետք է, ցանկալի է մինչեւ Հայոց ցեղասպանության 95-ամյակը, արձանագրությունների վավերացման կոնկրետ ժամկետ ներկայացնեն Թուրքիային:

Ինչո՞ւ հենց մինչեւ Հայոց ցեղասպանության տարելիցն է հարկավոր լուծել այդ հարցը:

Բանը նրանում է, որ ապրիլի 22-ին ստորագրելով եւ հրապարակելով այսպես կոչված ՙճանապարհային քարտեզը՚, հայկական կողմը թույլ տվեց Բարաք Օբամային ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձում օգտագործել իրավաբանական նշանակություն չունեցող ՙՄեծ եղեռն՚ բառակապակցությունը ՙցեղասպանություն՚ բառեզրի փոխարեն: Այս անգամ, եթե հայկական կողմը դուրս գա Թուրքիայի սկսած խաղից մինչեւ ապրիլի 24-ը, որի համար բոլոր հիմքերը կան, ապա այս անգամ ԱՄՆ նախագահն առիթ չի ունենա խուսափելու համար ՙցեղասպանություն՚ բառեզրից, կամ, առնվազն Երեւանն նման առիթ չի տա:

Մյուս կողմից, հայկական իշխանությունների նման գործողությունները թույլ կտան համաշխարհային հանրության մնացած բոլոր երկրներին շարունակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված աշխատանքը`, աշխատանք, որը խափանվեց այդ չարաբաստիկ արձանագրությունների ստորագրումից հետո:

Հայտնի է, որ Հայաստանում 2010թ. ապրիլի 1-ից կաճեն բնական գազի գները, կազմելով 180 ԱՄՆ դոլար 1000 խմ գազի դիմաց, ներկայիս 154 դոլարի փոխարեն, ինչը բնականաբար կհարվածի հանրապետության հասարակ քաղաքացիների գրպանին: Կարելի է արդյոք դա դիտարկել, որպես Հայաստանի հանդեպ ճնշման լծակ ղարաբաղյան կարգավորման արագացման հարցում:

Կարծում եմ, ոչ, քանի որ այդ գործընթացներից շատ առաջ արդեն իսկ պայմանավորվածություն կար Ռուսաստանի հետ գների բարձրացման մասին: Սակայն այդ առնչությամբ կցանկանայի նշել հետեւյալը:

Չանդրադառնալով Թուրքիայի կողմից Ադրբեջանի բացահայտ ռազմաքաղաքական եւ տնտեսական աջակցության բազմաթիվ օրինակներին` մենք բոլորս մեկ անգամ եւս դարձանք այդ երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունների դասական օրինակի վկաները: Նույնիսկ Ցյուրիխի արձանագրությունների ստորագրումից հետո, որտեղ բացահայտ չի գրանցվել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման կապը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, Թուրքիան, նույնիսկ դնելով իրեն միջազգային հանրության հարվածի տակ, շարունակում է հայտարարել, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման, խոսք լինել չի կարող Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանի բացման մասին: Ինչ վերաբերում է ռուս-հայկական հարաբերություններին, որոնք ընդունված է ռազմավարական համարել, ապա, բոլորովին չնվազեցնելով այդ հարաբերությունների նշանակությունը երկու երկրների համար, պետք է նշել, որ հենց գազի գնաճի հարցերում Ռուսաստանը կարող էր իրականում բարձրացնել իր դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ:

Անշուշտ, մենք հասկանում ենք գազի լծակը քաղաքական նպատակներով օգտագործելու մեղադրանքներից խուսափելու Մոսկվայի ցանկությունը, սակայն, առանց վնասելու սեփական հեղինակությանը, նա կարող էր հրապարակավ հայտարարել, որ, հաշվի առնելով իր ռազմավարական գործընկերոջ երկկողմանի շրջափակումը, որոշել է Հայաստանի համար զգալի զիջման գնալ գազի գնագոյացման հարցում: Անշուշտ, բանը ոչ միայն Ռուսաստանի մեջ է, այլ նաեւ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքի մեջ է այդ հարցի հանդեպ: Երեւանն այդ ուղղությամբ ակնհայտորեն չօգտագործեց բոլոր հնարավորությունները համոզելու համար Մոսկվային, որ գազի գինը գոնե աննշան աճի:

Մեկնաբանելու համար պետք է մուտք գործեք Մուտք

Գովազդ

Log in / WpAdvanced NewsPaper premium wordpress templates Shared by Gabfire Themes