Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները վերջին հեռախոսազրույցի միջոցով չկարողացան ընդհանուր հայտարարի գալ այն հարցում, թե արդյո՞ք հայ-թուրքականարձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու մասին Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը պարունակում է Թուրքիայի համարնախապայմաններ, թե ոչ: Թուրքական կողմը շարունակում է պնդել, թե ՍԴ որոշման <իրավական դիրքորոշումներում> պարունակվում են նախապայմաններ Թուրքիայի համար,ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վստահորեն շարունակում է պնդել, որ արձանագրություններում նախապայմաններ փնտրելն անհեթեթություն է: Այսպիսով կարելիէ փաստել, որ Թորւքիան Հայաստանի հետ հարաբերություննների կարգավորման համար դիվանագիտական-քարոզչական նոր ճակատ է բացում:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի: Սաուդյան Արաբիայում, ասուլիսի ժամանակ հայտարարեց.<Իրադարձությունը Հայաստանի Սահմանադրականդատարանում գաղտնի է արվել: Իհարկե, Թուրքիան չի կարող ընդունել գաղտնի ներկայացված մոտեցումները: Մենք Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն առանցփոփոխության անմիջապես մտցրեցինք թուրքական խորհրդարան: Արձանագրությունների մեջ ոչ մի բառ չփոխեցինք և ցույց տվեցինք մեր անկեղծությունը: Իսկ Հայաստանըարձանագրությունների վրա օպերացիա է իրականացնում: Անհրաժեշտ է, որ դրանք նախկին ձևին բերվեն: Այդ սխալը չուղղելու պարագայում գործընթացում ձգձգումներ կլինեն>:
Չնայած պաշտոնական Անկարայի կոշտ դիրքորոշմանը և պնդումներին, թե ՍԴ այս որոշմամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսը հայկականկողմի ապակառուցողականության պատճառով մտնում է փակուղի, Թուրքիան, այնուամենայնիվ, խուսափում է վերջակետ դնել: Ոչ ՍԴ որոշման վերաբերյալ Թուրքիայիարտգործնախարարության տարածած պաշտոնական հայտարարությունը, ոչ էլ որևէ այլ պաշտոնական մեկնաբանություն չի նշվում, թե այդ որոշման <իրավականդիրքորոշումների> մեջ նշվող ո՞ր կետերում են թաքնված նախապայմանները: Միայն վարչապետ Էրդողանն է խոսել Ցեղասպանության ճանաչման հետ կապված որոշմանձևակերպումներից` սակայն նա ևս չի նշել, թե որն է իրական նախապայմանը: Սա խիստ տարօրինակ մոտեցում է մի երկրի համար, որն արձանագրություններից և դրանցովամրագրված իր պարտավորություններից ձերբազատվելու և դրա պատասխանատվությունը մյուս կողմի վրա բարդելու խնդիր կարող է ունենալ: Ակնհայտ է, որ նմանքաղաքական ուղեգիծ ունենալու պարագայում, Թուրքիան ոչ թե պետք է շտապեր խոսել վերացական նախապայմանների մասին, այլ փաստացի նշեր, թե որ բառի,բառակապակցության, որ նախադասության մեջ կոնկրետ ինչ նախապայմաններ կան, որոնք հակասում են արձանագրությունների ոգուն և բովանդակությանը: ԱյդպիսովԹուրքիան իրականում հզոր լծակ ձեռք կբերեր` առաջին հերթին համոզելու համար միջազգային հանրությանը, որ Հայաստանը շեղվում է արձանագ•րությունների վավերացմանգործընթացից, հրաժարվում է իր պարտավորություններից, հետևաբար` ոչ իր մեղքովգործընթացը ձախողվում է:
Պարզ է, իհարկե, որ որպեսզի այդ քայլին գնար, Թուրքիան ստիպված էր լինելու բացահայտել, թե իրականում ինչ պայմաններ են դրված արձանագրություններում հայկականկողմի համար` Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու դիմաց: Ամենապարզունակ տրամաբանությամբ, եթե այդարձանագրություններից այլ ակնկալիքներ Անկարան չունենար, ՍԴ որոշման մեջ նշվող որևէ վերապահում, պարզաբանում նրա համար որևէ էական նշանակություն չէրունենալու: Եվ դատելով Անկարայի նման ջղաձգումներից` Հայաստանի Սահմանադրական Դատարանը հարվածել է ճիշտ թիրախներին: Սակայն կարո՞ղ էր արդյոք միայնարձանագրությունների տակ թաքնված թուրքական շահերը չբացահայտելու խնդիրը ետ պահել Թուրքիային արձանագրությունների վավերացումից հրաժարվելու և իր այդ քայլըհիմնավորելու համար: Արձանագրությունները ստորագրելուց օրեր անց Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Մեջլիսում դրանք ներկայացնելիս առանց տողատակերիխոսում էր առնվազն երեք ձեռքերումների մասին: Այդ փաստն ինքնին վկայում է, որ արձանագրություններից հրաժարվելու որևէ խնդիր Անկարան չունի: Ընդհակառակը`Թուրքիային շատ ավելի անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի ՍԴ այս որոշման արդյունքում արձանագրությունները քաղաքական-դիվանագիտական օրակարգից հանկարծ դուրսչմղվեն: Եվ դա շատ ավելի կարևոր է Անկարայի համար, քան արձանագրություններում նշվող իրական նախապայմանները չբացահայտելու խնդիրը:
Բացարձակապես պատահական չէ, որ թուրքական կողմը պաշտոնապես չի հստակեցնում, թե ելնելով ՍԴ որոշման մեջ նախապայմաններ տեսնելու քաղաքականկեցվածքից` Կառավարությունը Մեջլիսից ետ վերցնելու՞ է արձանագրությունները, թե՞ ոչ: Դրանց վավերացման ճակատագրի մասին խոսելիս, Անկարան ակնհայտորեն լղոզում էիր մոտեցումը: <Այդ սխալը չուղղելու պարագայում գործընթացում ձգձգումներ կլինեն>,- Սաուդյան Արաբիայում ասում է Թուրքիայի վարչապետը: Իսկարտգործնախարարության պաշտոնական հայտարարության մեջ ընդամենը նշվում էր. <Թուրքիան, հավատարիմ իր միջազգային պարտավորություններին, շարունակում էնվիրված մնալ հայ-թուրքական արձանագրությունների հիմնական դրույթներին: Մենք նույն նվիրվածությունն ենք ակնկալում Հայաստանի կառավարությունից>: Այսպիսիհայտարարություններից բացարձակապես չի կարելի եզրակացնել, որ Թուրքիան Հայաստանի կողմից ՍԴ որոշումը չվերանայելու դեպքում արձանագրությունների վավերացմանգործընթացը դադարեցնելու խնդիր է հետապնդում:
Նման կեցվածքը բացարձակապես Անկարայի կողմից ցուցաբերվող մեծահոգության արդյունք չէ և չի կարող նշանակել, թե թուրքական կողմը պարզապես Հայաստանին<ուղղվելու> շանս է տալիս: Թուրքական դիվանագիտությունը սայթաքումներ չի ներում: Կա շատ ավելի էական, գեոքաղաքական նշանակության պատճառ:
Իրականում Թուրքիային այս պահին այնքան էլ ձեռնտու չէ գործընթացի կասեցումը կամ սառեցումը: Պատահական չի կարող լինել, որ ՍԴ որոշման կապակցությամբ նմանկոշտ դիրքորոշում հայտնելով հանդերձ` թուրքական կողմը շարունակում է արձանագրությունների վավերացման հեռանկարը պայմանավորել Հայաստանի կողմից <գրավված>բոլոր տարածքների վերադարձով: ՀՀ ՍԴ-ի որոշման մասին խոսելիս Էրդողանը կրկին շեշտում է. Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները չեն կարող այս գործընթացից դուրսլինել: <Ես դա արձանագրությունների ստորագրումից առաջ էլ, հետո էլ ասել եմ>,-ավելացնում է նա: Իր հերթին Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդա-հանրապետականկուսակցության ղեկավարը,. որը ընդհանրապես դեմ է Հայաստանի հետ հարաբեությունների կարգավորմանն ուղղված այս արձանագրությունների ստորագրմանը ևվավերացմանը, ավելացնում է. եթե նույնիսկ Հայաստանի Սահմանադրական դատարանը նման որոշում չկայացներ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովն արձանագրությունները չէրվավերացնելու: <Որովհետև Հայաստանը նպատակ չունի դուրս գալ ադրբեջանական տարածքներից>: Ակնհայտորեն երևում է, որ Թուրքիայի համար շատ ավելի,ստրատեգիական նշաակություն ունի ԼՂ հիմնահարցի կարգավորումը, քան արձանագրությունների վավերացումը:
Արձանագրությունների hրապարակումից հետո Թուրքիայի տարածաշրջանային դերը կտրուկ փոխվեց: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցայինգործընթացում այն ձեռք բերեց դե ֆակտո միջնորդի կարգավիճակ: 2009թ. ապրիլի 22-ի` <ճանապարհային քարտեզի> առկայության մասին գիշերային եռակողմ հայտնիհայտարարության հրապարակումից հետո ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը խելահեղ տեմպ ստացավ: Որ արձանագրությունների ստորագրման հիմնականքաղաքական նպատակներից մեկը հենց դա էր, պարզորոշ հայտարարեց Դավութօղլուն Թուրքիայի Մեջլիսում. <Իսկ մեկ տարվա ընթացքում մենք գործականորեն ի՞նչ ստացանք:Վերջին մեկ տարվա ընթացքում, որ շարունակվում էին բանակցությունները Հայաստանի հետ, զուգահեռաբար և զարմանալիորեն, 17 տարվա ընթացքում տեղի չունեցածը տեղիունեցավ. սկսեց շարժ նկատվել հայ-ադրբեջանական հարաբերություններում>:
ԼՂ հակամարտության կարգավորման պրոցես ներխուժելու արդյունքում, ինչը Թուրքիայի համար գործնականում բացառված էր Հայաստանի վրա ազդելու`արձանագրությունների նման հզոր լծակ չունենալու պարագայում, զգալիորեն կոշտացավ նաև Ադրբեջանի դիրքորոշումը: Հիմա Բաքուն ավելի քիչ է հակված զիջումների գնալուն,քան երբևէ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում: Գործնականում ձևավորվեց Թուրքիա-Ադրբեջան ուժեղ տանդեմ, որըխաղում է դիվանագիտական, քարոզչական, քաղաքական համաձայնեցված տակտիկական միևնույն սցենարով, ինչն էլ Հայաստանին մղում է թե’ հայ-թուրքական, թե’ղարաբաղյան կարգավորման գործընթացներում <կռիվ տալ> երկու ճակատով: Բացի դրանից, արձանագրությունների թևերով Անկարան հանգիստ հանգրվանեց հարավկովկասյանտարածաշրջանում և ներկայում լրջորեն հավակնում է այստեղ հանդես գալ որպես լիովին ինքնուրույն, անկախ խաղացող: Հենց այս արձանագրությունների միջոցով ՌուսաստանըԹուրքիայի նկատմամբ իր ազդեցությունը մեծացնելու և տարածաշրջանում Անկարայի <ախորժակը> կարգավորելու հնարավորություն ստացավ, որովհետև Անկարան ԼՂհակամարտության կարգավորման պրոցեսն արագացնելու հիմնական բանալին սկսեց փնտրել Մոսկվայում: Այլ կերպ ասած` արձանագրությունների վավերացումիցհրաժարվելով կամ այդ խնդիրը թեկուզ ժամանակավորապես օրակարգից հանելով` Թուրքիան ինքն իրեն մեխանիկորեն մղում է դեպի ելքային դրություն և գործնականում ջուրն էլցնում այն բոլոր ձեռքբերումները, որոնք ունեցավ Հայաստանի հետ հաշտեցման <ֆուտբոլային> գործընթացի մեջ մտնելով: Այս իրողությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ խորացողպրոբլեմբերը, Թուրքիային ստիպում են կառչած մնալ թե’ արձանագրությունների վավերացման, թե’ ԼՂ հակամարտությունը ՌԴ ակտիվ միջնորդությամբ լուծելու հեռանակարին:Հետևաբար տվյալ պահին որևէ իրական հիմք չկա պնդելու, թե Անկարան հրաժարվելու է վավերացման այս կարևոր գործիքից:
Հայաստանի ՍԴ որոշումն ընդամենը գաղտնազերծում է արձանագրությունների տողերի տակ թաքնվածը` ուղղորդում հայաստանյան դիվանագետներին` աչքի առաջ ունենալայդ մարտահրավերները: Սակայն դրանից արձանագրությունների արժեքը Թուրքիայի համար չի նվազում: ՍԴ որոշման կապակցությամբ նման <քարոզչական տեռոր>սանձազերծելով` Անկարան փորձում է մեկ կարևոր խնդիր լուծել. հետագա պրոցեսների համար թուլացնել դրանց քաղաքական էֆեկտը և այն դիվանագիտական առումովվերածել անպտուղ թղթի կտորի: Անկարայում շատ լավ հասկանում են, որ նման կերպ Հայաստանը ձգտում է արագացնել արձանագրությունների վավերացման պրոցեսը և այսառումով Թուրքիային կանգնեցնել փաստի առաջ: Դա ինքնին այնքան էլ մեծ խնդիր չէր լինի Թուրքիայի համար, եթե վերջինս թիկունքին չզգար Միացյալ Նահանգների տաքշնչառությունը: Վաշինգտոնի համար Հայաստանի ՍԴ այս որոշումը հիանալի մահակ է դառնում` ճոճելու Անկարայի գլխին և վարձահատույց լինելու աֆղանստանյան արշավինչմասնակցելու վերջինիս կայացրած որոշման համար: Վաշինգտոնը դա շատ պարզորոշ հասկացնել տվեց Անկարային: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլունհեռախոսազրույց է ունենում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի հետ` փորձելով նրա աջակցությունն ստանալ ՍԴ կայացրած որոշումը փոխելու համար Հայաստանի վրաճնշումներ գործադրելու խնդրում: Սակայն դրանից անմիջապես հետո հայտարարությամբ է հանդես գալիս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը` նշելով, որդրական է գնահատում Հայաստանի ՍԴ որոշումը, որը, ըստ Վաշինգտոնի, նպաստում է արձանագրությունների խորհդարանական վավերացմանը: <Մենք համոզված ենք, որՀայաստանն ու Թուրքիան լուրջ են վերաբերվում հարաբերությունների կարգավորման շուրջ իրենց ստանձնած պարտավորություններին և կողմերին փաստաթղթի համատեղհաստատման կոչ ենք անում>,-նշել է Գորդոնը: ԱՄՆ նման պահվածքը հստակ ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը ՀՀ ՍԴ կայացրած որոշումն արձանագրություններիվավերացման պրոցեսը սառեցնելու, դադարեցնելու պատճառ կամ առիթ չի դիտարկում: Դա նաև հստակ ցույց է տալիս, որ Վաշինգտոնի քաղաքականությունը փոփոխություն չիկրել 2009թ. դեկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի` Վաշինգտոն կատարած այցից հետո, և որ արձանագրությունները Մեջլիսում չվավերացնելու դեպքում ԱՄՆնախագահի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում <Հայոց ցեղասպանության> եզրույթի կիրառումը շարունակում է մնալ օրակարգում:
Սակայն մյուս կողմից ԱՄՆ պետդեպի նման դիրքորոշումից կարելի է նաև ենթադրել, որ Վաշինգտոնը ոչ թե կարևորում է ՍԴ որոշման <իրավական դիրքորոշումներում>նշված իրողությունները, այլ արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու մասին տված եզրակացությունը: Խնդիրն այն է, որ այդ որոշման մեջ միայնայս եզրակացությունն է տեղավորվում մաքուր իրավական պրեամբուլայի սամաններում, մինչդեռ մնացած գնահատականները, զգուշացումները քաղաքական, դիվանա•իտականնշանակություն ունեն կամ ավելի ճիշտ չափազանց վիճելի է դրանց իրավակիրառական պոտեցնիալն ու նշանակությունը:
Սա նշանակում է, որ ներկայում աստիճանաբար դիվանագիտական պայքարի հորձանուտ է մտնում ՍԴ որոշման <իրավական դիքորոշումների> ստատուսի պահպանմանխնդիրը: Թուրքիան, գուցե նաև միջազգային հանրությունը, ամեն կերպ ձգտելու են նսեմացնել այդ դիրքորոշումները, դրանք թողնել թղթի վրա և հասնել Հայաստանի կողմիցարձանագրությունների վավերացմանը, ապա նաև դրանցով ամրագրված պարտավորությունների կատարմանը` առանց որևէ վերապահման: Հայկական կողմը` ընդհակառակը.ՍԴ որոշումը դիտարկելու է ամբողջության մեջ: Արձանագրություններն, իհարկե, կվավերացվեն առանց որևէ բովանդակային փոփոխության` ապացուցելու համար, որ ՍԴորոշման մեջ որևէ նախապայման չկա: Սակայն պարտավորությունների կատարման փուլում Հայաստանը ձգտելու հղում կատարել հենց ՍԴ իրավական դիրքորոշումներին`չճանաչելու համար Թուրքիայի ներկայիս փաստացի սահմանները, դիմակայելու համար պատմական հարցերով զբաղվող միջկառավարական ենթահանձնաժողովի կողմից ՀայոցՑեղասպանության իրողության հարցը քննարկման առարկա դարձնելու Թուրքիայի ձգտումներին: Սակայն ողջ խնդիրն այն է` որքանով դա կհաջողվի Հայաստանին;
Գևորգ Դարբինյան
