
Վերջին իրադարձությունները տարածաշրջանում եւ աշխարհում այս կամ այն չափով վերաբերում են ինչպես հայ-թուրքական եւ թուրք-ռուսական հարաբերություններին, այնպես էլ Ռուսաստանի դերին Կովկասում: Մոսկվայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերին, գնալով ակտիվանում է: Տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակի մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է պատմել Հայաստանի նոր պահպանողական շարժման նախագահ Էդուարդ Ափրամյանը:
Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ կառավարության նախագահ [...]

Ազհային Նոր պահպանողական շարժման Կենտրոնական Կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, թե հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը, որը տեղի ունեցավ ս/թ հունվարի 26-ին Երևանում, իր բովանդակությամբ այնքան էլ չտարբերվեց հայ-վրացական նախորդ պաշտոնական հանդիպումներից: Ավելին, հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի ներկա` թվով 8-րդ նիստի արդյունքները, գոնե` ձևական-փաստաթղթային առումով, ավելի խղճուկ էին, քան դրանք առկա էին նախորդ նիստերում:
Այնուամենայնիվ` [...]
January 31, 2010 | Բաժին`
Հայաստան |
Ավելին... »

Հունվարի 28-ին ՅՈՒՆԷՍԿՕ-ի տանը բացվել է կանադահայ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Բացումը կատարել են ՅՈՒՆԷՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը և ՅՈՒՆԷՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ տիկին Ֆրանսուազ Ռիվիերը: Ներկա են եղել տասնյակ երկրների դեսպաններ, Ֆրանսիայի քաղաքական-հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, մտավորականներ, մշակույթի գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ և նշանավոր անհատներ: Այս մասին [...]

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Լոնդոնում անցկացրած հանդիպումներից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձել է Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը եւ Հայաստանի ՍԴ-ի որոշմանը։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է. «Հայաստանի Սահմանդրական դատարանի որոշումը Հայաստանի ներքին գործն է, սակայն մենք այն համոզմանն ենք, որ դրանք գործողության մեջ դնելուց հետո արձանագրությունների հետ համահունչ չեն լինի։ Մեր նպատակն [...]
January 29, 2010 | Բաժին`
Հայաստան |
Ավելին... »

Ավստրիայի պաշտպանության եւ սպորտի նախարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է քարտեզ, որտեղ Լեռնային Ղարաբաղի տարածքը ներկայացված է որպես Հայաստանին պատկանող տարածք: Այդ կայքի հասցեն է. http://www.bmlv.gv.at/misc/image_popup/popup.php?strAdresse=/omz/grafiken/vollbild/malek1699.png&intSeite=1280&intHoehe=1024&intMaxSeite=1280&intMaxHoehe=994&blnFremd=1
Ինչպես եւ սպասվում էր, ադրբեջանցիները այս փաստի առնչությամբ, հերթական հիստերիան են բարձրացրել: Նշենք, որ մշտապես, նման դեպքեր են գրանցվում ինտերնետում: Մասնավորապես, վերջերս Ադրբեջանի իշխանությունների բազմաթիվ բողոքներից հետո, Euronews-ը փոփոխեց իր [...]
January 29, 2010 | Բաժին`
Հայաստան |
Ավելին... »

Թուրքական դպրոցական դասագրքերում Արարատ լեռը ներկայացվում է միայն «Աղրը Դաղը» անունով:
Թուրքիայի կրթության նախարարության կողմից 2007թ. պատրաստված և հրատարակված 11-րդ դասարանի համար նախատեսված աշխարհագրության դասագրքում բիբլիական լեռը ներկայացվում էր ոչ թե «Աղրը Դաղը», այլ հենց «Արարատ» անունով (Արարատ լեռան պաշտոնական անվանումը Թուրքիայում Աղրը Դաղը է):
«Ֆըրաթ» գործակալության փոխանցմամբ` այդ քայլի դեմ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Թուրքիայի [...]

Լոնդոնում Աֆղանստանին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով մեկնած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 28-ին հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Խոսակցության թեման եղել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը` կապված ստորագրված արձանագրություննների հետ:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` հանդիպումը տեւել է մոտ 15 րոպե: Դավութօղլուն կրկին հայտնել է իր հայ գործընկերոջը, որ ՍԴ-ի որոշումը նոր խնդիրներ [...]

-Եթե անգամ ինձ պետք լինի անիծել ներկայիս իրականությունը, անիծելով էլ ես գնալու եմ մարտադաշտ և պաշտպանելու եմ իմ հայրենիքը, որովհետև ես անձերի համար կռիվ չեմ անում։ Ոչ մի անձ ինձ պետք չէ։ Ես ում եմ սիրում, ում չեմ սիրում, սա իմ հայրենիքն է։ Ես դեռևս չծնված հայ երեխաների համար եմ կռվելու,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ [...]

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի հիմնադիր, ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ Ալեքսան Մինասյանը դեմ է Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքները հանձնելուն՝ թեկուզ փոխզիջումային տարբերակով։
-Այն, ինչ արյամբ է ազատագարված, չի կարող հանձնվել։ Դա մեզ համար կլինի պարտություն։ Դա դեմ է լինելու մեր ազգայինին, մեր ոգուն,- «Դուպլեքս» մամուլի ակումբում «7օր»-ի հարցին ի պատասխան ասել է նա,- չեմ կարծում, որ [...]

Հունվարի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի հետ:
Հեռախոսազրույցի սկզբում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց Մովլութ Չավուշօղլուին ԵԽԽՎ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թուրք քաղաքական գործիչն առաջինն է մեր ընդհանուր տարածաշրջանից, ով ստանձնել է այդ բարձր պաշտոնը` պարոն Աբրահամյանը կոչ արեց նրան իր նախագահության [...]
January 28, 2010 | Բաժին`
Հայաստան |
Ավելին... »