Մեր մասին | Գովազդ | Գործընկերներ | RSS լրահոս | Կապ |

Արխիվ` ‘November, 2009’

ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ խորհրդարանի հայտարարության տեքստը

ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել ԼՂՀ խորհրդարանի հայտարարության տեքստը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ քարտուղարություն է ուղարկել  ԼՂՀ Ազգային ժողովի՝ ս.թ. նոյեմբերի 25-ին ընդունած  հայտարարության տեքստը՝ ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 1-ից 2-ը Աթենքում նախատեսված նիստի մասնակիցների շրջանում տարածելու համար:
Համապատասխան նամակ է ուղարկվել նաև ԵԱՀԿ գործող նախագահ Ջորջ Պապանդրեուին, իսկ պատճենը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂՀ Ազգային ժողովը հայտարարությունն [...]

«Գարեգին Նժդեհ» մեդալ Սոս Սարգսյանին

«Գարեգին Նժդեհ» մեդալ Սոս Սարգսյանին

 

Երիտասարդությանը ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման, ինչպես նաև 80-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հրամանով հանրապետության ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով: Այս մասին հաղորդում է Մշակույթի նախարարության կայքը:

Հայաստանում կազմակերպվել է «Նվեր զինվորին» բարեգործական ակցիա

Հայաստանում կազմակերպվել է «Նվեր զինվորին» բարեգործական ակցիա

Երեւանի պետական, Ֆրանսիական և Սլավոնական համալսարաններից մի խումբ ուսանողներ նախաձեռնել են ակցիա, որի նպատակն է ևս մեկ անգամ Հայաստանի հանրության ուշադրությունը հրավիրել բանակում ծառայող զինվորներին : «Մենք ձեռնամուխ ենք լինում «Նվեր զինվորին» ակցիայի իրականացմանը, որը հնարավորություն կընձեռի ամրապնդել կապը հասարակության եւ բանակի միջեւ, ինչպես նաեւ 2010թ. Ամանորի կապակցությամբ հաճելի անակնկալ մատուցել սահմանամերձ շրջանների ժամկետային զինծառայողներին», [...]

Ա. Դավութօղլու. «Թուրքական արտաքին քաղաքականությունը պետք է բովանդակի տարածաշրջանն ու լինի առավել մեծամասշտաբ»

Ա. Դավութօղլու. «Թուրքական արտաքին քաղաքականությունը պետք է բովանդակի տարածաշրջանն ու լինի առավել մեծամասշտաբ»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան «Newsweek» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ թեև եվրաանդամակցության բանակցության գործընթացն Անկարայի համար ռազմավարական նախապատվություն է, սակայն դա չի նշանակում, որ անտեսվելու են Մերձավոր Արևելքը, Ասիան և Աֆրիկան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի կայքէջը:
Դավութօղլուն, ընդգծելով, որ Թուրքիան և եվրոպական, և ասիական երկիր է, ասել [...]

Ո՞վ կհաղթի թուրք-քրդական պատերազմում

Ո՞վ կհաղթի թուրք-քրդական պատերազմում

Ո՞վ կհաղթի թուրք-քրդական պատերազմում
ՆՈՅԵՄԲԵՐ 30, 2009Թ. 09:30
Թուրքիայի կենտրոնական իշխանությունների և Արևմտյան Հայաստանի տարածքում բնակվող քրդերի միջև հարաբերություններն օր օրի լարվում են: Այնտեղ բնակվող քրդերը, որոնց թվակաքանակը մոտենում է 20 միլիոնի, պահանջում են ինքնավարություն, որի համար պայքարում բավական լուրջ հաջողոթյունների են արդեն հասել:
Տարածված լրատվության համաձայն Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել քրդաբնակ նահանգներում քաղաքների և բնակավայրերի տեղաննունները [...]

«Նևսկի էքսպրեսի» վթարի զոհ է դարձել հայազգի մի երիտասարդ

«Նևսկի էքսպրեսի» վթարի զոհ է դարձել հայազգի մի երիտասարդ

Նախօրեին, երեկոյան ճանաչվել է «Նևսկի էքսպրեսի» վթարի հետևանքով 25 մահացածներից 24-ի ինքնությունը: Նրանց թվում է եղել 1982 թվականին ծնված հայազգի Պավել Դերձակյանը: Ինչպես հաղորդում է Panorama.am կայքը, նրա անունը նշված է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հրապարակած 24 մահացածների անունների շարքում:
Աղբյուրը նշում է, որ մահացածներից մեկի ինքնության ճանաչումը մեծ դժվարություններ է պահանջում:
Նշենք, որ վթարի հետևանքով տուժել է 6 [...]

Դաղստանում փորձել են պայթեցնել Տյումեն-Բաքու գնացքը

Դաղստանում փորձել են պայթեցնել Տյումեն-Բաքու գնացքը

Այսօր առավոտյան, ժամը 6:00-ի սահմաններում պայթյուն է թնդացել Տյումեն-Բաքու ուղղությամբ շարժվող գնացքի ժանապարհին: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, պայթուցիկը գործի է դրվել, 8 վագոնից բաղկացած ուղևորատար գնացքի էլեկտրաքարշի տակ»: Սակայն, պայթյունի այնքան ուժեղ չի եղել, որպեսզի վագոնները դուրս գան երկաթգծից: Էլեկտրաքարշն իներիցայի ուժով առաջ է գնացել ևս 150 մետր և կանգ առել: Ահաբեկչության արդյունքում զոհեր [...]

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Աթենք

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Աթենք

Հունաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 1-2 ը կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Աթենք:
Ինչպես տեղեկանում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, նախարարների խորհրդի շրջանակներում նախարար Նալբանդյանը կունենա նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:
Նշենք, որ այս այցելությանը ընթացքում նախատեսված է Է. Նալբանդյանի հանդիպումը իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը տուն է վերադարձել

Հայաստանի ծանրամարտի հավաքականը տուն է վերադարձել

Այսօր լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանում յուրօրինակ տոնախմբություն էր: Մարզասերների հոծ բազմությունն ու մեր մարզիկների հարազատները զուռնա դհոլով դիմավորում էին աշխարհի ծանրամարտի մեր չեմպիոններին:
Հիշեցնենք, որ գյումրեցի Նազիկ Ավդալյանը աշխարհի չեմպիոն է հռչակվել պոկում ու հրում վարժություններում: Վերջին անգամ այս սպորտաձևում աշխարհի չեմպիոնի կոչումը մեր երկիրը նվաճել էր 20 տարի առաջ ի շնորհիվ Իսրայել Միլիտոսյանի:
Ոսկե եւ բրոնզե մեդալները [...]

Մոսկվան հրապարակել է Եվրոպական անվտանգության պայմանագրի նախագիծը

Մոսկվան հրապարակել է Եվրոպական անվտանգության պայմանագրի նախագիծը

2008 թվականի հունիսի 5-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել Եվրոպական անվտանգության պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Ինչպես հայտնել է ռուսական լրատվամիոցներին ինքը` Մեդվեդևը, պայմանագիրը ենթադրում է եվրոատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական անվտանգության միասնակա դաշտի ստեղծում, որպեսզի վերջնականորեն վերացվեն «սառը պատերազմի» հետքերը: Այդ նպատակին հասնելու համար Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է միջազգային իրավունքի դրույթներում ամրագրել անվտանգության անբաժանելիության սկզբունքը: Խոսքը [...]

Գովազդ

Log in / WpAdvanced NewsPaper premium wordpress templates Shared by Gabfire Themes