
«Նացիոնալ» լրատվական կենտրոնի սիրելի ընթերցողներ: Սեպտեմբերի 7-ից սկսած ամեն օր մեր կայքը կշարունակի տեղեկատվություն մատակարարել Ձեզ Հայաստանի և մեր տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, հասարակական զարգացումների վերաբերյալ:
Հարգանքներով` «Նացիոնալ» լրատվական կենտրոն

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Ադրբեջան կատարելիք այցի նախօրյակին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Վերին Չայլու գյուղի հատվածում դիվերսիոն հարձակման հերթական փորձը կազմակերպվեց Բաքվի կողմից: Նույնպիսի փորձ տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին, այսինքն Մեդվեդևի այցից անմիջապեսո հետո: Հիշեցնենք, որ այդ կարգի մասշտաբային գործողություն Բաքուն հաջողությամբ իրականացրեց այս տարվա հունիսին` Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի նախաձեռնած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսատանի [...]

Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու ողջ երկարությամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ ակտիվություն, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումներ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, դիպուկահար հրացաններից և նռնականետերից ղարաբաղյան դիրքապահների հենակետերի վրա արձակել են 5000-ից ավելի կրակոց: Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` առավել ինտենսիվ կրակահերթեր են [...]

Սեպտեմբերի 5 –ին մի շարք հասարակական կազմակերպություններ եւ անհատ քաղաքացիներ մասնկացեցին դեպի Օշական՝ Սբ. Մեսրոպ Մաշտոցի շիրիմ, ուխտագնացությանը: Պատարագին մասնակցելուց և մոմեր վառելուց հետո եկեղեցուն կից «Կարին» համույթի կատարմամբ ներկայացվեցին ազգագրական երգեր և պարեր: Ուխտագնացության մասնակիցները,վերադառնալով Երևան, Մատենադարանի հարթակում` Մաշտոցի արձանի մոտ, միացան մեկնարկող «Հանուն հայալեզու հանրակրթության» կարգախոսով երթին: Արդեն ավանդական դարձած վանկարկումներով`<<Լեզուն սուրբ է [...]

Սեպտեմբերի 10-ին Ազգային նոր պահպանողական շարժումը, որ վերջերս էր բոլորել իր մեկ տարին, անց է կացնելու իր առաջին համագումարը: Մեկ տարվա ընթացքում նեոպահպանողականները հանրության ուշադրությունը գրավեցին ազգային հիմնախնդիրներին նվիրված մի շարք ակցիաներով, իրագործեցին նաեւ բավականին բարդ սցենար ունեցող <<ակնթարթային>> ակցիաներ` <<ֆլեշ-մոբեր>>: Շարժման մասնակիցները գրեթե 100 տոկոսով մինչեւ 30 տարեկան են:

«Նացիոնալ» լրատվական կենտրոնի սիրելի ընթերցողներ: Արդեն երկու տարուց ավել է, ինչ մեր կայքը տեղեկատվություն է մատակարարում Հայաստանի և մեր տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, հասարակական զարգացումների վերաբերյալ: Մեր գործունեության ամբողջ ժամանակահատվածում կայքն ունեցել է վերելքներ և վայրէջքներ, հաջողություններ և անհաջողություններ: Ցավոք, քիչ չեն եղել նաև այնպիսի օրեր, երբ մենք ստիպված ենք եղել ժամանակավորապես դադարեցնել մեր գործունեությունը լրատվական [...]

Թուրքիայում դեռեւս շարունակվում են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Եթե հարկ լինի, 100 հազար հայերին կվտարեմ երկրից, որովհետեւ նրանք իմ քաղաքացիները չեն» հայտարարության արձագանքները: Թեեւ դրանք, որպես կանոն, հանգում են Թուրքիայի վարչապետի դատապարտմանը, սակայն բնույթով միանշանակ չեն, քանի որ տարբեր նպատակներ են հետապնդում:
Այդ իսկ պատճառով էլ արձագանքները մի դեպքում դառնում են Էրդողանի հայտարարությունն իշխանության դեմ որպես [...]

Մարտի 25-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև Ազգային նոր պահպանողական շարժումը (ԱՆՊՇ) բողոքի ցույց էր կազմակերպել՝ բողոքելով Վրաստանի հակահայկական քաղաքականության դեմ։
Ցույցի կազմակերպիչները վստահ են, որ այսօր ոչ միայն հայաստանյան իշխանություններն, այլև միջազգային հանրությունը պիտի իր բողոքի ձայնը բարձրացնի` կանխելու Վրաստանի սահմանապահների կողմից հայ ազգաբնակչության հանդեպ նվաստացուցիչ քայլերով իրականացվող մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները: Խոսքը մասնավորապես վերաբերվում է [...]

Թուրքիայի լավագույն հինգ բրիգադներից մեկը՝ Թունջելիի (Դերսիմ) 4-րդ բրիգադի հատուկ նշանակության զորքերը լայնածավալ գործողություններ են սկսել նահանգի քրդերի դեմ: Գործողությունները սկսելու համար հիմք են ծառայել հետախուզությունից ստացած տվյալները, թե PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլահ Օջալանի ձերբակալման 11-րդ տարելիցի կապակցությամբ PKK-ն իրականացնելու է ահաբեկչական գործողություններ:
Թունջելիում PKK-ի դեմ 2010 թվականին առաջին ռազմական գործողությունն է սկսվում, որին [...]

Ինտերնետի տարածվածությամբ Հայաստանը տարածաշրջանում մի քանի անգամ զիջում է հարեւաններին: Internetworldstats-ի տվյալներով, 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում ինտերնետից օգտվում է 6.4 տոկոսը կամ 191 հազար մարդ: Համեմատության համար նշենք, որ 8 մլն 200 հազար բնակչություն ուենցող Ադրբեջանում ինտերնետից օգտվում են 18 տոկոսը, 4 մլն 600 հազարանոց Վրաստանում բնակչության 22 տոկոսը:
Աղբյուրը հետազոտել է նաեւ տարածվածության աստիճանի [...]