Մեր մասին | Գովազդ | Գործընկերներ | RSS լրահոս | Կապ |

Archive for the Category ‘Տարածաշրջան’

Անկարան ցանկանում է բանակցել հայկական Սփյուռքի հե՞տ

Անկարան ցանկանում է բանակցել հայկական Սփյուռքի հե՞տ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն պատրաստակամություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ շփումներ սկսել նաև հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ: Այս մասին Milliyet–ի փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է CNNTurk հեռուստաալիքով հեռարձակվող «Անկարայի կուլիսները» հաղորդման ժամանակ:
«Միայն Հայաստանի հետ չէ, որ ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները: Ցանկանում ենք շփումներ սկսել նաև սփյուռքում [...]

Իրանի շրջափակման ռուսական ենթատեքստը

Իրանի շրջափակման ռուսական ենթատեքստը

Իրանի նկատմամբ Ռուսաստանի ժամանակակից քաղաքականությունը ձևավորվել է 1996-97 թվականներին, երբ Բորիս Ելցինի կառավարության դիրքորոշումը Ալբերտ Գոր-Վիկտոր Չեռնոմիրդին հայտնի համաձայնագրի վերաբերյալ սպառվեց։ Այդ համաձայնագիրը ենթադրում էր կոշտ սահմանափակումներ Իրանին Ռուսաստանի կողմից սպառազինություններ և տարբեր բարձր տեխնոլոգիաներ տրամադրելու վերաբերյալ։
Այդ շրջանում նախկինում Ռուսաստանի արտաքին հետախուզության պետ Եվգենի Պրիմակովը նշանակվեց արտգործնախարարի պաշտոնում, որի հետ էլ մոսկովյան պահպանողական ու ձախ [...]

Էրդողանին չի՞ հուզում Իսրայելում ապօրինի բնակվող թուրք միգրանտների ճակատագիրը

Էրդողանին չի՞ հուզում Իսրայելում ապօրինի բնակվող թուրք միգրանտների ճակատագիրը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հարկ եղած դեպքում ապօրինի բնակվող հայերին արտաքսելու մասին հայտարարությանը։
«Էրդողանի հայտարարությունը ջղաձգության հետևանք է։ Երբ մի երկրի նա մեղադրում է ցեղասպանություն իրագործելու մեջ, թող նաև մտածի այն անօրինական թուրք միգրանտների ճակատագրի մասին, որոնք ապրում և աշխատում են Իսրայելում։
Ես կուզենայի հարցնել Թուրքիայի [...]

Բաքուն և Անկարան դադարեցրել են գազի շուրջ բանակցությունները

Բաքուն և Անկարան դադարեցրել են գազի շուրջ բանակցությունները

Դեպի Եվրոպա գազի տարանցման շուրջ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններն ընդհատվել են:
Երկխոսությունն դադարեցվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, որը դժգոհ է Թուրքիայի ջանքերից կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
Ինչպես հայտնում է Գազետա.ռու-ն, վկայակոչելով «Deutsche Welle»-ին, այդ մասին խոստովանել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, ասելով, որ Բաքվի հետ բանակցությունները դադարեցվել են ավելի քան մեկ ամիս առաջ: Գլխավոր [...]

Թուրքիայում քրդական PKK-ի դեմ սկսվում են ռազմական գործողություններ

Թուրքիայում քրդական PKK-ի դեմ սկսվում են ռազմական գործողություններ

Թուրքիայի լավագույն հինգ բրիգադներից մեկը՝ Թունջելիի (Դերսիմ) 4-րդ բրիգադի հատուկ նշանակության զորքերը լայնածավալ գործողություններ են սկսել նահանգի քրդերի դեմ: Գործողությունները սկսելու համար հիմք են ծառայել հետախուզությունից ստացած տվյալները, թե PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլահ Օջալանի ձերբակալման 11-րդ տարելիցի կապակցությամբ PKK-ն իրականացնելու է ահաբեկչական գործողություններ:
Թունջելիում PKK-ի դեմ 2010 թվականին առաջին ռազմական գործողությունն է սկսվում, որին [...]

Դավութօղլու. Մեր տարածաշրջանում չպետք է կրկնվեն ողբերգություններ

Դավութօղլու. Մեր տարածաշրջանում չպետք է կրկնվեն ողբերգություններ

«Մեր տարածաշրջանում չպետք է կրկնվեն ողբերգությունները, բախումները: Մենք ցանկանում ենք, որ Մերձավոր Արևելքը դառնա այնպիսի տարածաշրջան, որը զարգանում է տնտեսական համագործակցության շնորհիվ, և որտեղ մշակույթների ու էթնիկ խմբավորումների միջև տեղ է գտնում քաղաքական երկխոսությունը», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն` Իրան կատարած այցի ընթացքում այդ երկրի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ հանդիպումից հետո:
Ինչպես հաղորդում [...]

Իրանը չի ընդունում Թուրքիային որպես միջնորդ

Իրանը չի ընդունում Թուրքիային որպես միջնորդ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թեհրանում հանդիպել է իր գործընկեր Մանուչեր Մոթաքիի հետ։ Երկու նախարարները հանդիպումից հետո կազմակերպել են մամուլի ասուլիս։
Մոթաքին նշել է, որ Իրանը այս պահին ճշգրտում է իր իրավունքները, որը վերաբերում է իր սեփական կարիքների համար էներգետիկ աղբյուրի ստեղծմանը։
«Մեր թուրք բարեկամների հետ քննարկեցինք վերջին զարգացումները։ Հնարավոր է երկրորդ բանակցություններ լինեն։ Թուրքիան ի տարբերություն մյուս [...]

Ահմեթ Դավութօղլուն մեկնել է Իրան

Ահմեթ Դավութօղլուն մեկնել է Իրան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն մեկօրյա այցով Կատարից մեկնել է Իրան: Ըստ «CnnTurk» լրատվական ծառայության` Թուրքիայի արտգործնախարարը հանդիպումներ է ունենալու ԻԻՀ (Իրանի Իսլամական Հանրապետություն) նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, արտգործնախարար Մանուչեհր Մոթաքի, խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) գլխավոր քարտուղար և միջուկային ծրագրերի հարցով գլխավոր բանագնաց Սաիդ Ջելիլի հետ:
Կողմերը քննարկելու են միջազգային [...]

Ինչպես կհարձակվի Ադրբեջանը. վերլուծություն

Ինչպես կհարձակվի Ադրբեջանը. վերլուծություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է ղարաբաղյան հարցի հնարավոր ռազմական լուծման մասին` բանակցային գործընթացի ձախողման դեպքում: Եթե փորձենք մի կողմ դնել կարգավորման զուտ քաղաքական պրոբլեմներից, ապա առաջ կգա հետևյալ հարցը. իսկ ինչպես, ըստ էության, Բաքուն կարող է լուծել այս հարցը ռազմական ճանապարհով:
Առանց կասկածների կարելի է ասել, որ Ադրբեջանի զինված ուժերը ունեն [...]

Սահակաշվիլին մտահոգված է վրաց սփյուռքի մայրենիի իմացությամբ

Սահակաշվիլին մտահոգված է վրաց սփյուռքի մայրենիի իմացությամբ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Վանկուվերում հանդիպել է տեղի վրաց համայնքի հետ և ցանկություն հայտնել, որ այս երկիր ներգաղթած վրացիները չմոռանան և տիրապետեն իրենց մայրենի լեզվին:
Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտ»-ը, Վրաստանի ղեկավարը նշել է, որ վերջին 20 տարվա ընթացքում Վրաստանը լքել է ավելին քան 1,5 միլիոն մարդ:
«Ինձ համար ամենացավագին թեման է, որ այս երեխաները չկտրվեն իրենց հայրենի [...]

Գովազդ
writing research paper ,

Log in / WpAdvanced NewsPaper premium wordpress templates Shared by Gabfire Themes